Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Թանգարանի հերթական հյուրերը

Թանգարանի հերթական հյուրերը

Հայաստանի բժշկության պատմության` ԵՊԲՀ թանգարանը շարունակում է հյուրընկալ դռները բացել ինչպես դպրոցականների, այնպես էլ կրթական տարբեր հաստատությունների ուսանողների առաջ:

Թանգարանի հերթական այցելուները ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողներն էին:

Ապագա կենսաբանները թանգարանի ղեկավար Նարինե Ղազարյանի ուղեկցությամբ շրջեցին սրահներում` ծանոթանալով բժշկագիտության պատմությանը:

Նարինե Ղազարյանի խոսքով՝ օրեցօր ավելանում է թանգարանի հանդեպ հասարակության հետաքրքրությունը, անհատական այցելությունները ևս շատ են, իսկ թանգարանային նյութերի համալրումը մշտապես բժշկական մայր բուհի ուշադրության կենտրոնում է:

2022 թվականին թանգարանն ունեցել է 2075, իսկ 2023 թվականին՝ 2505 այցելու: Այս տարի հունվարից փետրվար ժամանակահատվածում բժշկագիտության պատմությամբ հետաքրքրվել է շուրջ 500 քաղաքացի:

Կարծիքների տետրում բազմաթիվ ջերմ խոսքեր և դրական մեկնաբանություններ են գրի առնված ինչպես հայ, այնպես էլ օտարերկրյա այցելուների կողմից:

Թանգարանի մուտքն ազատ է հետաքրքրվողների, հետազոտողների, բժշկագիտության վերաբերյալ գիտելիքն ավելացնել ցանկացողների համար: