ԵՊԲՀ ռեկտորատի անդամները, Ռազմաբժշկական ֆակուլտետի դասախոսական և կուրսանտական կազմը, ապագա բժիշկները՝ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, ծաղիկներ խոնարհեցին 44-օրյա պատերազմում զոհված հերացիականների հիշատակը հավերժացնող հուշատախտակի առաջ:
Բժշկական համալսարանում 2021-ի հունվարի 28-ին բացված հուշատախտակը կրում է «Դուք հպարտորեն ձեր պարտքը տվեցիք, մենք ձեզ պարտք մնացինք» խորագիրը:
Հենց այս խորագրով են համալսարանում կազմակերպվում և անցկացվում հերոս տղաներին նվիրված հիշատակի միջոցառումները, ներկայացվում հանուն հայրենիքի նրանց մասնագիտական և մարդկային սխրանքները: