Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ուսումնական գործընթացը կազմակերպվելու է հիբրիդային ձևաչափով

Ուսումնական գործընթացը կազմակերպվելու է հիբրիդային ձևաչափով

Հարգելի դասախոսներ, ուսանողներ,

ԵՊԲՀ ռեկտորատի մարտի 22-ի նիստի որոշմամբ, համավարակային իրավիճակով պայմանավորված՝ մարտի 29-ից մինչև ապրիլի 9-ը, համալսարանը (նաև ԵՊԲՀ քոլեջը) ուսումնական գործընթացը կազմակերպելու է հիբրիդային ձևաչափով, հետևյալ կերպ.

 

✔ 1-3-րդ կուրսերի դեպքում՝ մարտի 29-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում, կենտ համարով խմբերի ուսումնական գործընթացը կիրականացվի առցանց, իսկ զույգ համարով խմբերինը՝ առկա: Ապրիլի 5-ից մինչև ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում, կենտ համարով խմբերի ուսումնական գործընթացը կիրականացվի առկա, իսկ զույգ համարով խմբերինը՝ առցանց:

 

✔ 4-6-րդ կուրսերի դեպքում՝ ցիկլային ձևաչափով ուսումնասիրվող առարկաների պարապմունքների մինչև 30% -ը կիրականացվի առցանց: Ցիկլային ձևաչափով ուսումնասիրվող առարկաների ատեստավորման ձևը չի փոխվում:

Դասընթացների առցանց բաղադրիչը կազմակերպվելու է համաձայն համալսարանում մշակված հիբրիդային ձևաչափով ուսուցման կանոնակարգի:

 

Սիմուլյացիոն կենտրոնում իրականացվող դասընթացները կազմակերպվելու են առկա ձևաչափով:

 

Ապրիլի 10-ից հետո ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կներկայացվի ապրիլի 8-ին։