Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Վարդան Քոչարյանը, ընտրելով բժշկությունը, շարունակում է իր բժշկական մեծ ընտանիքի մասնագիտական առաքելությունը

2021 թվականին Վարդան Քոչարյանը գերազանցությամբ ավարտել է Ընդհանուր բժշկության ֆակուլտետը: Այժմ որպես ապագա գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգ՝ օրդինատուրան անցնում է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում: Ժամկետային զինծառայությունն անցկացրել է 2015-ին:

«Վերադարձա և շարունակեցի բարձրագույն կրթությունը: Ընտրեցի բժշկի մասնագիտությունը՝ հաշվի առնելով նաև, որ մեր ամբողջ գերդաստանը բժիշկներ են՝ տատիկս, եղբայրս, հորեղբայրներս, զարմիկներս»,-նշում է ԵՊԲՀ սովորողը:

Հորեղբայրներից մեկը մանկաբարձ-գինեկոլոգ է, մյուսը՝ ուրոլոգ, եղբայրը ինտերվենցիոն ռադիոլոգ է:

«Մեր բժշկական դինաստիան այս պահին ունի 8 գործող բժիշկ: Իմ մասնագիտության կողմնորոշման համար մեծ դեր է խաղացել ավագ եղբայրս։ Տատիկս ևս մասնագիտությամբ մանկաբույժ էր»,-նշում է Վարդանը։

«Սիրում եմ մասնագիտությունս, բժշկի աշխատանքը չափազանց բարդ և պատասխանատու է. նրանք մեծ ջանքեր են գործադրում՝ օգնելու մարդկանց: Այդ աշխատանքը պահանջում է նաև նվիրում»,-ասում է ապագա բժիշկը:

Որպես բժիշկ՝ կայացման ճանապարհին էլ երախտապարտ է համալսարանին, պրոֆեսորադասախոսական անձնակազմին։

Ունեցել է դասախոսներ, որոնցից շատ բան է սովորել, ու  նրանց հետ շփումը այսօր ուսանող-դասախոս կարգավիճակից անցել է ջերմ ընկերական շփման։

44-օրյա պատերազմի ժամանակ Վարդանը կամավորական աշխատանք է կատարել Երևանի կայազորային հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքում:

«Մոտ երկուսուկես ամիս՝ մինչև դեկտեմբերի կեսը, եղել եմ հոսպիտալում: Մեզ մոտ մարմնական ծանր վնասվածքներով հիվանդներ չկային: Այնտեղ պատերազմի միջով անցած զինվորներ էին, որոնք ծանր հոգեբանական սթրես էին ապրել: Մարդկային պարզ շփումն ու մասնագիտական մոտեցումն էր, որ կարող էր այդ վիճակից հանել նրանց: Մենք՝ ապագա բժիշկներս, և հմուտ բուժանձնակազմը փորձում էինք դա իրագործել: Աշխատել ենք առանց հոգնելու մասին մտածելու»,-նշում է կլինիկական օրդինատորը:

Նրա խոսքով՝ այդ տղաները պայքարել են իրենց ուժերի առավելագույն չափով՝ մինչև վերջ:

«Բուժվող տղաներն անգամ ծանր փորձություններից հետո ցանկություն էին հայտնում վերադառնալ իրենց զինակից ընկերների մոտ»,-ընդգծում է նա:

44-օրյա պատերազմում Վարդանը մանկության ընկերոջն է կորցրել: Նրա խոսքով, այդ օրերին իր գերնպատակն էր՝ անել առավելագույնը զոհված ընկերոջ զինակիցներին օգնելու համար:

«Իմ ցանկությունն է՝ բոլոր ոլորտներում ունենալ կանոնավոր, համախմբված աշխատանք, միայն նման ձևով կարող ենք ամրացնել պետության հիմքը և ունենալ լուսավոր ապագա»,-խոսքն ամփոփեց ապագա բժիշկը:

yemek tarifleri hititbet rokubet betgaranti trbet bettilt betpas kolaybet betpas bahsegel betpark betpas hititbet giriş betpas bankobet rokubet rokubet betpas perabet limanbet dumanbet hititbet bettilt süpertotobet kralbet betorder dumanbet betorder giriş mislibet betpas cratosslot casinoper bettilt