Որոշակի փոփոխությունների է ենթարկվել նաև Հայաստանի բնակչության կառուցվածքը ըստ սեռի, որը ժողովրդագրական կարևորագույն ցուցանիշներից է, քանի որ կանանց թիվը բնակչության մեջ, մեծապես փոխկապակցված է վերարտադության գործընթացների հետ:
Խորհրդային առաջին տարիներին Հայաստանում տղամարդկանց թիվը մեծ է եղել կանանց թվաքանակից:
Սակայն երկրորդ համաշխարհային պատերազմը լուրջ ազդեցություն ունեցավ ԽՍՀՄ, այդ թվում նաև մեր երկրում գենդերային հարաբերակցության վրա:
Մինչ ԱՄՆ-ում սեռերի հարաբերակցությունը հավասարակշիռ էր՝ 1 տղամարդ յուրաքանչյուր կնոջը, ԽՍՀՄ այն 5:4-ից ցածր էր՝ ի օգուտ կանանց, ինչն ազդեց ժողովրդագրական իրավիճակի վրա:
2022թ. դրությամբ ՀՀ տղամարդկանց և կանանց տեսակարար կշիռները կազմել են համապատասպխանաբար 47.2% և 52.8%:
Վերջին երկու տասնամյակներին տեղի է ունեցել 3.5%-ով տղամարդկանց թվի նվազում, իսկ կանանց թիվ նվազել է 0.4%-ով:
Նշված ժամանակահատվածում տղամարդկանց թվի նվազման պատճառներից են միգրացիոն գործընթացները, ինչպես նաև տղամարդկանց շրջանում համեմատաբար ավելի բարձր մահացությունը, այդ թվում նաև զինվորական գործողությունների հետևանքով:
Տղամարդկանց և կանանց թվի բնական փոխհարաբերության խախտումը հանգեցնում է մի շարք բացասական ժողովրդագրական երևույթների՝ ազդելով ամուսնությունների թվի և հետագայում ծնելիության վրա:
Դրա մասին է վկայում նաև կորելյացիոն վերլուծությունը, ամուսնությունների և 1000 տղամարդուն բաժին ընկնող կանանց թվի փոխհարաբերության միջև, համաձայն որի առկա է ուժեղ բացասական կապ (r =-0.75) այս երկու մեծությունների միջև, մասնավորապես 1000 տղամարդուն բաժին ընկնող կանանց թվի ավելացումը, կարող է ազդել ամուսնությունների թվի կրճատման վրա: