Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնում դեկտեմբերի 17-ին անցկացվեց «Վիկտոր Շչերբակովի հեղինակային Զեն կուրս» թեմայով գործնական դասընթացը:
Հավաստագրված դասընթացը նվիրված էր դիմային ատամների՝ արդիական մեթոդներով վերականգնմանը։
Ռուս մասնագետը ներկայացրեց վերականգնման իր մեթոդը՝ ստոմատոլոգիական մանրադիտակի կիրառմամբ։
Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի ղեկավար Մարգարիտա Խուդավերդյանի փոխանցմամբ` ծավալվեց բավականին ինտերակտիվ և արդյունավետ աշխատանքային գործընթաց։
Վիկտոր Շչերբակովի անմիջական վերահսկողությամբ 23 բժիշկ հաջողությամբ անցավ ժամանակակից սարքավորումներով և նյութերով հագեցած վարպետության դասընթացը: