Ռազմական բժշկի ուղին ընտրած մասնագետները ծառայում կրկնակի երդման ներքո՝ զինվորական և Հիպոկրատի: Իրենց կոչմանը հավատարիմ՝ ռազմական բժիշկները մեծ պատասխանատվությամբ են իրականացնում հայրենիքի պաշտպանների՝ զինվորների և սպաների առողջացման ու կյանքերի փրկության առաքելությունը:
Զինվորն ու սպան ավելի վստահ ու համարձակ են, երբ թիկունքին ունեն գրագետ և կոչմանը հավատարիմ ռազմական բժիշկներ: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի դերը մեծ է ռազմական բժիշկներ կրթելու, բուժծառայողներ պատրաստելու գործում:
Շնորհավորում ենք բոլոր ռազմական բժիշկներին մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով քաջառողություն, անսպառ եռանդ և հաջողություններ: Հուսով ենք, որ ձեր մասնագիտական գործունեությունը մշտապես կիրականացնեք խաղաղ և ուժեղ հայրենիքում :