Կանանց մեկամսյակի կապակցությամբ որոշել ենք օգտվել առիթից՝ ընդգծելու պատմականորեն տեղի ունեցած անարդարությունները կանանց նկատմամբ՝ համառոտ ակնարկ կատարելով «Մաթիլդայի էֆեկտ» անվամբ հայտնի հասկացությանը: Նրանց համար, ովքեր ծանոթ չեն այս երևույթին, տեղեկացնում ենք, որ այն ոչ մի կապ չունի Ռոալդ Դալի «Մաթիլդա» պատմության հետ…
«Մաթիլդայի էֆեկտ»-ը կապված է կանանց գիտական ներդրումների և նվաճումների թերագնահատման կամ անտեսման հետ` ի տարբերություն տղամարդ գործընկերների, որոնց չափազանց մեծ ուշադրություն է դարձվել:
«Մաթիլդայի էֆեկտ» տերմինը առաջին անգամ կիրառվել է 1993թ.-ին պատմաբան Մարգարեթ Վ. Ռոսիտերի կողմից, որն այն անվանել է ֆեմինիստ և սուֆրաժիստ Մաթիլդա Գեյջի անունով, որը 19-րդ դարում պայքարել է կանանց իրավունքների համար և ինքն անձամբ խտրական վերաբերմունքի էր արժանացել այս տեսակի մասնագիտական կողմնակալության պատճառով:
«Մաթիլդայի էֆեկտ»-ը նկատվել է գիտության, ինչպես նաև մշակույթի տարբեր ոլորտներում, որտեղ կանանց ներդրումը տարաբնույթ բնագավառների զարգացման և առաջխաղացման գործում հաճախ թերագնահատվել է: Չնայած այն հանգամանքին, որ կանայք որոշիչ դեր են խաղացել գիտության հաշվողական ոլորտների պատմության մեջ, նրանց աշխատանքը հաճախ վերագրվում էր տղամարդ գործընկերներին կամ մնում էր տղամարդ գործընկերների ստվերում:
Թեոդոր Մելֆիի «Hidden Figures» ֆիլմի շնորհիվ, որը թողարկվել է 2016 թվականին, «Մաթիլդայի էֆեկտի» ամենահայտնի օրինակներից մեկն է, որը Քեթրին Գոբլ Ջոնսոնի մասին էր։
Աֆրոամերիկացի մաթեմատիկոս Քեթրին Ջոնսոնը կարևոր դեր է խաղացել 1960-ականներին ՆԱՍԱ-ի տիեզերական թռիչքների հետագծերը հաշվարկելու գործում, ներառյալ «Ապոլոն 11»-ի` լուսնի վրա կատարած վայրէջքը: Այնուամենայնիվ, նրա ներդրումը հաճախ մնում էր չճանաչված և թերագնահատված, և միայն ֆիլմի թողարկումից հետո նա ավելի մեծ ճանաչում ստացավ: Բացի այդ, Դորոթի Վոգանի և Մերի Էքսոնի ներդրումները, որոնք նույնպես նշվել են ֆիլմում, և անթիվ այլ կանանց ներդրումները տիեզերական ծրագրում 1960-ականներին:
«Մաթիլդայի էֆեկտ»-ը կարելի է դիտարկել մշակույթի, գիտության, տեխնոլոգիայի և նորարարության բոլոր ոլորտներում: Սկսած Ռոզալինդ Ֆրանկլինից՝ բրիտանացի քիմիկոս, որը կարևոր դեր է խաղացել ԴՆԹ-ի կառուցվածքի հայտնաբերման գործում, Չիեն-Շիունգ Վուն՝ չին-ամերիկացի ֆիզիկոս, որը կարևոր ներդրում է ունեցել Մանհեթենի նախագծում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, մինչև ավստրիացի ֆիզիկոս Լիզա Մեյթներին, որն առանցքային դեր է խաղացել միջուկային տրոհման գործընթացի հայտնաբերման գործում: Այս բոլոր կին նորարարներն անտեսվել են` հօգուտ իրենց տղամարդ գործընկերների, երբ խոսքը վերաբերում էր Նոբելյան մրցանակներին:
Մարթա Գոթյեն հայտնաբերեց Դաունի համախտանիշի քրոմոսոմային ծագումը, բայց տարիներ շարունակ այդ պատիվը կրում էր բացառապես իր տղամարդ գործընկերը:
Ալիս Բոլը բորոտությունը բուժելու համար մշակել է չոլմուգրա յուղի ներարկային ձևը, որը 20 տարի օգտագործվել է բորոտությունը բուժելու համար: Նրա մահից հետո Արթուր Դինը շարունակել է նրա աշխատանքը, և շուտով այդ ներարկումները պահանջված են դարձել և ուղարկվել աշխարհով մեկ՝ բորոտությունը բուժելու համար («Դինի Մեթոդը»): Սակայն Դինը երբեք Բոլին չի վերագրել առաջնային հայտնագործությունը:
Սրանք բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսն են՝ ինչպես հայտնի, այնպես էլ անհայտ: Ժամանակակից ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «Մաթիլդայի էֆեկտը» դեռ իրականություն է, չնայած այն սովորաբար (ոչ միշտ) ավելի նրբանկատորեն է կատարվում, քան անցած տասնամյակների ընթացքում: Որոշ սովորական ժամանակակից դրսևորումներ ներառում են կին գիտնականների անհամաչափ թվով մրցանակների անվանակարգեր և հաղթանակներ, կին գիտնականների ուսումնասիրությունների վկայակոչում և համագործակցության հնարավորություններ, հատկապես որոշ` ավելի կարծրատիպային տղամարդկային ոլորտներում:
«Մաթիլդայի էֆեկտի» այս օրինակները միայն սառցաբեկորի գագաթն են, երբ խոսքը վերաբերում է նշանավոր կին նորարարներին, որոնց աշխատանքները մերժվել կամ չեն ճանաչվել: Այս կանայք և շատ ուրիշներ պատմության ընթացքում զգալի ներդրում են ունեցել տեխնոլոգիական առաջընթացի և նորարարության մեջ, բայց նրանց նվաճումները հաճախ անտեսվել, թերագնահատվել կամ վերագրվել են տղամարդ գործընկերներին:
Եվ չնայած կան անհամար հայտնի օրինակներ, երբ տղամարդիկ «գողանում են» նորարարության ճանաչումը այլ տղամարդկանցից, «տղամարդկանց կողմից տղամարդկանցից գողանալու» օրինակները (ենթադրաբար) չեն հանգեցրել գենդերային կողմնակալության, գենդերային կարծրատիպերի, և խտրականության մի քանի տրիլիոն դոլար արժողությամբ արդյունաբերություններում ներկայացուցչության բացակայություն:
«Մաթիլդայի էֆեկտ»-ը համակարգչային գիտության մեջ ընդգծում է տեխնոլոգիայի մեջ կանանց ներդրման ճանաչման և գնահատման կարևորությունը և այս ոլորտում ավելի մեծ գենդերային հավասարության հասնելու անհրաժեշտությունը: Անդրադառնալով գենդերային նախապաշարմունքների խնդրին և ավելացնելով բազմազանությունը տեխնոլոգիական և նորարարական ոլորտներում՝ կանայք կարող են նպաստել նորարարության, ստեղծագործականության և առաջընթացի ավելի արագ ընդունմանը` վերջ դնելով այն կարծրատիպին, որ կանայք միայն լավ տնային տնտեսուհի կարող են լինել:
Հ.Գ. Չմոռանանք, որ ի սկզբանե մարտի 8-ը եղել է կանանց իրավունքների պաշտպանության օր: Եկե՛ք շարունակենք այդ լավ ավանդույթը և մշտապես պահպանենք օրվա խորհուրդը: