Սուրճը աշխարհի ամենահաճախ օգտագործվող ըմպելիքներից է, և այն ունի ինչպես օգտակար, այնպես էլ պոտենցիալ վնասակար հատկություններ։ Սուրճի պատմությունը հարուստ է առասպելներով, ճանապարհորդություններով ու մշակութային զարգացումներով` սկսած լեգենդներից մինչև նրա գլոբալ տարածումը։ Այն սկիզբ է առել Եթովպիայում 9–13-րդ դարերում: Ըստ ամենահայտնի լեգենդի՝ եթովպացի հովիվ Կալդին նկատել է, որ իր այծերը էներգիայով լցվում էին կարմիր հատապտուղներ ուտելուց հետո։ Նա փորձել է բույսը, և զգացել ակտիվացում։ Միջնադարում եթովպացիները եփում էին սուրճի հատիկները և օգտագործում մառախուղային լեռներում հոգևոր արթնության համար։
15-րդ դարում սուրճը մուտք է գործել Արաբական աշխարհ: Եմենում սկսեցին մշակվել սուրճի ծառեր Սուֆի դերվիշների կողմից, ովքեր օգտագործում էին այն գիշերային աղոթքի ժամանակ՝ արթուն մնալու համար։ Այստեղ սուրճը կոչվում էր “qahwa” (արաբերեն՝ «կարգապահության խմիչք»)։ Շուտով այն տարածվում է դեպի Մեքքա, Մեդինա, ապա՝ դեպի Կահիրե, Դամասկոս և Ստամբուլ։
Առաջին անգամ սուրճը Եվրոպա հասավ վենետիկյան վաճառականների միջոցով։ 17-րդ դարում հայտնվեցին առաջին սրճարանները՝ հատկապես Անգլիայում, Ֆրանսիայում և Ավստրիայում։ Դրանք կոչվում էին «մտքի դպրոցներ», քանի որ մարդիկ հավաքվում էին քննարկումների և գաղափարների փոխանակման համար։
Օսմանյան կայսրության միջոցով սուրճը հասավ Բալկաններ և Կենտրոնական Եվրոպա։ 17–18-րդ դարերում եվրոպական գաղութարարները տարան սուրճը դեպի Հնդկաչին, Հարավային Ամերիկա և Աֆրիկայի այլ երկրներ։ Սուրճի մեծածավալ մշակումը սկսվեց Բրազիլիայում, Կոլումբիայում, Ճավայում (Ինդոնեզիա)։
Սուրճը Հայաստան հասավ Օսմանյան կայսրության ժամանակ, և արագորեն դարձավ տեղական մշակույթի կարևոր մաս։ Հայկական սուրճի ավանդույթը մոտ է թուրքական և արաբական սուրճին՝ փոքր բաժակով, կրակին եփված։
Առաջին սրճարանը հայերի շրջանում բացվել է 19-րդ դարում, նախ Թիֆլիսում, ապա՝ Երևանում։
Սուրճի սպառմամբ աշխարհում առաջատարը Ֆինլանդիան է, այնտեղ սուրճը մշակույթի անբաժանելի մասն է ՝ սովորաբար սպառվում է օրական 3–5 բաժակ կամ մեկ անձի հաշվարկով տարեկան 12 կգ։ Շատ սրճարաններ այնտեղ նույնիսկ առաջարկում են անվճար սուրճ աշխատանքային վայրերում։ Ցանկում հաջորդը Նորվեգիան է /9.9կգ մեկ անձի հաշվարկով, որին հաջորդում է Իսլանդիան` 9կգ 1 անձի հաշվարկով: ԱՄՆ-ն, չնայած ընդհանուր քանակով ամենաշատ սուրճ սպառողներից երկրներից է, մեկ շնչի հաշվով այդքան առաջատար չէ:
Հայաստանյան վիճակագրությունը վկայում է, որ 2020-ին սուրճի կիրառումը էական անկում էր ապրել համավարակի ազդեցությամբ, սակայն 2021-ին՝ սպառումը կրկնապատկվել է և յուրաքանչյուր հայը միջինում մոտ 8 կիլոգրամ սուրճ է օգտագործել, այս ցուցանիշը բավականին բարձր է տարածաշրջանում: 2024-ին սուրճի տնային սպառման ծավալը կազմել է մոտ 8.70մլն կգ։ 2025-ի վերջին բոլոր տեսակի սուրճի առաջարկվող ծավալը կկազմի մոտ 9.98մլն կգ (տնային + «out‑of‑home»), տնայինի անհատական ցուցանիշը՝ 3.23կգ։ Ասվածի նպատակը է տարբերակել տնային պատրաստումը (սուրճը, որ խմում են տանը) և արտատնայինը` «out‑of‑home» (սրճարաններ, հասարակական վայրեր): 2024–2025-ին հանրային սպառման աճը փոքր է` ընդամենը 2–3%, իսկ տնային սպառումը կազմում է ամբողջ ծավալի մոտ 85%-ը: Այս ցուցանիշներն օգնում են հասկանալ, որ Հայաստանում սուրճը, որը համավարակի փուլում վերադարձել էր տնային միջավայր, արմատավորվել է այնտեղ և շարունակում է զարգանալ նաև «դրսի» սրճարանային մշակույթով:
2024–2025 թթ. շուկայի կառուցվածքը հաստատում է, որ տնային սպառումը գերակշռում է (~3.2կգ/մարդ), իսկ հանրայինը` ավելանում է:
Սուրճի օգտակար հատկությունները`
Սուրճի ռիսկերը
Հարկ է նշել, մինչև 3–4 բաժակ սուրճ օրական (մոտ 300–400 մգ կոֆեին) համարվում է անվտանգ մեծամասամբ առողջ մարդկանց համար։ Հղիներին խորհուրդ է տրվում սահմանափակել մինչև 200 մգ/օր։
Շոգ եղանակին սուրճ խմելը հաճախ քննարկման թեմա է դառնում․ արժե՞ արդյոք խմել կոֆեին պարունակող տաք ըմպելիք, երբ օդի ջերմաստիճանը բարձր է։ Շոգ եղանակին սուրճ խմելը նույնպես ունի դրական և բացասական կողմերը։
Շոգ եղանակին սուրճ խմելու օգուտները՝
Շոգ եղանակին սուրճ խմելու ռիսկերը՝
Անվտանգ խմելու խորհուրդներ շոգին՝
Այսպիսով, շոգին կարելի է սուրճ խմել, բայց ճիշտ չափաբաժնով և բավարար հիդրատացված վիճակում։ Եթե տաք սուրճը ձեզ տհաճություն է պատճառում, ընտրեք սառը տարբերակներ և հետևեք օրգանիզմի արձագանքին։