Գրագիտության համաշխարհային օրը (International Literacy Day) ամեն տարի նշվում է սեպտեմբերի 8-ին։ Այն հռչակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1966 թ․-ին՝ ընդգծելու գրագիտության կարևորությունը որպես մարդու հիմնարար իրավունք և հասարակության զարգացման հիմնական գործոն։
Օրվա նպատակներն են`
ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ աշխարհում ավելի քան 770 միլիոն մեծահասակ դեռևս անգրագետ է։ Դրանց մեծ մասը՝ կանայք և աղքատ համայնքների ներկայացուցիչներ են։ Գրագիտության պակասը ազդում է ոչ միայն կրթության, այլև առողջապահական համակարգի, աշխատաշուկայի և ժողովրդավարության վրա։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ամեն տարի ընտրում է հատուկ թեմա․ այս տարվա Գրագիտության համաշխարհային օրվա (2025) թեման է՝ «Գրագիտության խթանում թվային դարում»:
Գրագիտության համաշխարհային օրը հիշեցնում է, որ գրագիտությունը ոչ միայն կարդալ-գրել կարողանալն է, այլ նաև մասնակցել կյանքին՝ որպես լիարժեք քաղաքացի։ Այն համարվում է կայուն զարգացման նպատակների կարևորագույն մասը, հատկապես՝ Կայուն զարգացման նպատակ 4 (որակյալ կրթություն)։
«Հերացի» վերլուծականի փոխանցմամբ` Հայաստանի գրագիտության վիճակագրական ցուցանիշները փաստում են, որ 15 տարեկան և բարձր տարիքային խմբում գրագիտության մակարդակը կազմել է 99.79%, CountryEconomy կայքում նշվում է՝ 99.82%, որտեղ կանանց գրագիտությունը կազմել է 99.90%, իսկ տղամարդկանցը՝ 99.73% է։ TheGlobalEconomy տվյալների համաձայն՝ 2020թ-ին ազգային գրագիտության մակարդակը հասել է գրեթե 100%-ի, մինչդեռ համաշխարհային միջին ցուցանիշը մոտ 86.55 % է։
Հայաստանի գրագիտության ընդհանուր մակարդակը (այսինքն՝ կարդալ-գրել կարողանալը) շատ բարձր է՝ մոտ 99–100%, սակայն ֆունկցիոնալ գրագիտության առումով երկրում առկա է խորը խնդիր. մոտ 20%–45% բնակչության կարողություններն այդ առումով բավարար չեն, այսինքն կրթական համակարգերը պետք է գործեն՝ ուղղված ոչ միայն կարդալ-գրել սովորեցնելուն, այլ նաև մտածելու, վերլուծելու և տեղեկատվության հետ աշխատելու հմտությունները զարգացնելու ուղղությամբ։