Նոր հետազոտական հնարավորություն ԵՊԲՀ-ում

Նոր հետազոտական հնարավորություն ԵՊԲՀ-ում

Եթե երիտասարդ բժիշկ եք, ով ցանկանում է խորացնել հետազոտական հմտությունները և իրականացնել հետազոտական նախագիծ, ապա սիրով տեղեկացնում ենք, որ Երևանի պետական բժշկական համալսարանը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Տրոպիկական հիվանդությունների հետազոտական ծրագրի (TDR) հովանու ներքո մեկնարկում է SORT IT – «Համընդհանուր առողջապահական ոլորտի առաջխաղացում հետազոտությունների միջոցով SORT IT դասընթացը՝ Հայաստանի, Ղրղզստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի մասնագետների համար։

Ծրագրի շրջանակում ընդգրկված անձինք հնարավորություն կստանան մասնակցելու համապատասխան դասընթացների, այնուհետև իրականացնելու հետազոտական աշխատանք իրենց կողմից ընտրված թեմայի վերաբերյալ անհատական մենթորների աջակցությամբ:

Դասընթացը նախատեսված է առողջապահության ոլորտի մասնագետների համար (բժիշկներ, հանրային առողջության մասնագետներ, դեղագետներ, բուժքույրեր), ովքեր պատրաստ են տրամադրելու իրենց ժամանակը ինչպես առկա ձևաչափով դասընթացներին մասնակցելու, այնպես էլ հետազոտական աշխատանքը իրականացնելու նպատակով:

Հյուրընկալող կառույցը՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2025 թ. դեկտեմբերի 15

Ծրագրի տևողությունը՝ մոտ մեկ տարի, սկիզբը՝ 2026 թ. փետրվար։

Հայաստանից ընտրվելու է միայն 7 մասնակից։

Դիմելու կարգը՝

  • Դիմել առցանց
  • Կարդալ դասընթացի նկարագրությունը և ներբեռնել դիմողի և ղեկավարի նամակների ձևանմուշները՝ Dropbox հղմամբ (տրամադրված հղումով)
  • Նախապես պատրաստել CV, հետազոտական նախագծի առաջարկություն, դիմորդի և ղեկավարի կողմից ներկայացվող համաձայնություն։ Դիմումները, որոնք չեն պարունակում պահանջվող փաստաթղթերը, կմերժվեն։
    Հաջողությամբ ընտրված մասնակիցները կհայտարարվեն 2025 թ. դեկտեմբերի վերջում։

Հարցերի և ավելի մանրամասն տեղեկատվության համար կարող եք գրել kttoofysmu@gmail.com էլ հասցեին կամ կապ հաստատել ԵՊԲՀ ՔՈԲՐԵՅՆ կենտրոնի գիտելիքի և տեխնոլոգիայի փոխանցման գրասենյակի ղեկավար Մարիամ Մովսիսյանի հետ:

Մանրամասն՝  TDR SORT IT-ի մասին:

Ավելին` կից երկու ֆայլում:

1. Course_description_SORT IT_Digital_Health_EECA_V3

2. Call_for_Application_SORT IT_digital_health_EECA_V3