Հինդիի համաշխարհային օրը` բժշկական համալսարանում

Հինդիի համաշխարհային օրը` բժշկական համալսարանում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Մահաթմա Գանդիի անվան լսարանում նշվեց Հինդիի համաշխարհային օրը:

Մասնակիցներին սկզբում հայերենով, ապա` հինդիով, ողջունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան:

Օրվա շրջանակում անցկացվեց հինդիին տիրապետելու մրցույթ: Տպավորիչ ելույթներով հանդես եկան նաև տարբեր կուրսերի հնդիկ ապագա բժիշկները, որոնց շարքում` առաջադիմությամբ աչքի ընկնող 6-րդ կուրսի ուսանողուհի Պրաշանսա Գարգը և 5-րդ կուրսի ուսանող Ռաջ Բատրան:

Տոնական շունչը հինդիով երաժշտական և պարային կատարումներով լրացրին հայ փոքրիկները:

Միջոցառմանը ներկա էին բժշկական համալսարանի Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը, Օտարերկրացիների ուսուցման աշխատանքների դեպարտամենտի ղեկավար Գայանե Ավետիսյանը: