Վերապատրաստաման հնարավորություն ԵՊԲՀ դասախոսական կազմի համար eCampus նախագծի շրջանակում

Վերապատրաստաման հնարավորություն  ԵՊԲՀ դասախոսական կազմի համար eCampus նախագծի շրջանակում

Էրազմուս+ ծրագրի «Հայաստանի բարձրագույն կրթության հաստատություններում սոցիալական հեռավորության պահպանմամբ և ներառական առկա կրթության խթանում» (eCampus) նախագիծը մրցութային կարգով հնարավորություն է ընձեռում ԵՊԲՀ դասախոսական կազմին անցնելու թվային կարողությունների և հմտությունների խթանմանն ու առցանց դասավանդման, ուսումնառության ու գնահատման որակի բարելավմանն ուղղված 5-օրյա վերապատրաստում Լիսաբոնի, Մադրիդի, Ստոկհոլմի և Ջենովայի համալսարաններում։

Մրցույթին կարող են մասնակցել այն դասախոսներն, ովքեր ունեն՝

  • Առնվազն 5 տարվա անգլերենով դասավանդման փորձառություն,
  • Համակարգչային ծրագրերի մինիմալ իմացություն(Word, Excel, etc.),
  • Անգլերենի իմացության հավաստագիր (IELTS, TOEFL, Cambridge or other):

Մրցույթի նախնական փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հունիսի 23-ը Միջազգային համագործակցության բաժին (Վարչական մասնաշենքի 3-րդ հարկ) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

Ընտրությունը կկատարի մրցութային հանձնաժողովը։ Անհրաժեշտության դեպքում կստուգվեն դասախոսի լեզվական և ՏՀՏ հմտությունները։ 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊԲՀ Միջազգային համագործակցության բաժին՝ հեռ.՝ (010) 56 05 94, (010) 54 72 63: