Կլինիկական օրդինատուրայի անվճար տեղերի ընդունելություն

Կլինիկական օրդինատուրայի անվճար տեղերի ընդունելություն

Պետության կողմից ուսանողական նպաստների ձեվով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) կլինիկական օրդինատուրայի ընդունելություն

ՀՀ կառավարության 2026 թվականի  օգոստոսի 6-ի նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում 2026/2027 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ կլինիկական ռեզիդենտուրայի (կլինիկական օրդինատուրայի) ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին»  որոշումը:

Հաստատված որոշման համաձայն, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը հայտարարում է կլինիկական   օրդինատուրայի ընդունելություն:

Ստորև ներկայացվում են Հայաստանի Հանրապետությունում 2026/2027 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ կլինիկական ռեզիդենտուրայի (կլինիկական օրդինատուրայի) ընդունելություն ՀՀ առողջապահության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններին տրամադրված տեղերում:

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ և ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ  ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԵՂԵՐ

Մասնագիտությունը Քանակը
Անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա 2
Վարակային հիվանդություններ 1
Մանկական վիրաբուժություն 1
Մանկական արյունաբանություն 1
Մանկական նյարդաբանություն 1
Մանկաբուժություն 3
Նեոնատոլոգիա 1
Ընդամենը 10

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ  ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵՐ (ՆՊԱՏԱԿԱՅԻՆ)

Մասնագիտությունը Հատկացված տեղերը Որից՝  վերամասնագիտաց­ման նպատակով
Ընտանեկան բժշկություն 25 18
Ներքին հիվանդություններ 8
Սրտաբանություն 2 1
Նյարդաբանություն 2
Ուռուցքաբանություն 1 1
Ֆիզիկական և վերականգնողական բժշկություն 1 1
Մանկաբուժություն 8
Նեոնատոլոգիա 3 2
Որովայնային վիրաբուժություն 3
Անոթային վիրաբուժություն 1 1
Այրվածքաբանություն 2 2
Մանկաբարձություն և գինեկոլոգիա 3
Անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա 5
Անհետաձգելի բժշկություն 2
Հոգեբուժություն 2
Ախտաբանություն 1 1
Ռադիոլոգիա 3 1
Դատաբժշկական փորձաքննություն 1
Կլինիկական լաբորատոր ախտորոշում 2 1
Ընդամենը 75 29

 

Դիմումներն ընդունվում են 11082026թ.-ից մինչև 10.09.2026թ.-ը ներառյալ, յուրաքանչուր օր՝ բացի շաբաթ և կիրակի օրերից, մինչև ժամը 15:00: Արդյունքները կամփոփվեն 18092026թ.-ին, ժամը 16:00-ին:

ԵՊԲՀ   նշված մասնագիտություններով կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝

  1. Դիպլոմ/ներ/ (բակալավրի, մագիստրոսի, ինտեգրված անընդհատ կրթության)՝ պատճեններով
  2. Դիպլոմ/ներ/ի հավելվածներ (բակալավրիատ, մագիստրատուրա, ինտեգրված անընդհատ կրթություն)՝ պատճեններով
  3. Անձնագիր և սոց. քարտ /ՀԾՀ տեղեկանք/ կամ նույնականացման քարտ՝ պատճեններով
  4. Զին.գրքույկ՝ բոլոր էջերի պատճեններով (արական սեռի անձանց համար)
  5. 3 լուսանկար՝ 3×4 չափի
  6. Մոտիվացիոն նամակ (մասնագիտության ընտրության վերաբերյալ)

Փաստաթղթերը  կարող եք ներկայացնել՝  ԵՊԲՀ, Կորյուն 2,  Վարչական մասնաշենք, 3-րդ հարկ, Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոն:

Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին՝ +37410301000 (ներքին՝   429 , 365):