Բուհի ղեկավարն ընդունել է սրտաբան Սարգիս Կիրամիջյանին

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի վարիչ, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Համայակ Սիսակյանի գլխավորությամբ ընդունել է ԱՄՆ-ից Լոս Անջելեսի Լոս Անջելեսի Կալիֆոռնիա նահանգի Cardiac STEMI Program Adventist Health White Memorial  հիվանդանոցային ցանցի ինվազիվ սրտաբանության սրտի փականային ախտահարումների ծրագրի ղեկավար բժիշկ Սարգիս Կիրամիջյանին:

Մասնագետի հետ բուհի ղեկավարը խոսել է համագործակցակցության հեռանկարների մասին՝ կարևորելով մասնագիտական փորձի փոխանակումները:

Ինվազիվ սրտաբանը բազմաթիվ այցեր է ունեցել հայրենիք: Նա տրանսաորտալ փականի իմպլանտացիաների ներդրումը համալսարանական կլինիկայում առաջնային է համարում: Օրերս Սարգիս Կիրամիջյանի մասնակցությամբ՝ «Հերացի» համալսարանական հիվանդանոցում իրականացվել են սրտի տրանսաորտալ փականի իմպլանտացիաներ (TAVI) ծանր աորտալ ստենտով հիվանդներին: Համալսարանական թիմի հետ միասին, երկու միջամտությունն էլ բարեհաջող ելք է ունեցել: