ԵՊԲՀ կարիքների համար նպատակային հիմունքներով կլինիկական օրդինատուրայի ընդունելություն

ԵՊԲՀ  կարիքների համար նպատակային  հիմունքներով կլինիկական օրդինատուրայի ընդունելություն

Հիմք ընդունելով «Համալսարանի կարիքների համար կլինիկական օրդինատուրայում նպատակային ուսուցում կազմակերպելու մասին» կանոնակարգը, հայտարարվում է կլինիկական օրդինատուրայի ընդունելություն՝ համալսարանի կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցման պայմանով:   

 

Մասնագիտություն

Քանակ

Վերականգնողական բժշկություն

2

 

Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝

  1. Դիպլոմ/ներ/ (բակալավրի, մագիստրոսի, ինտեգրված անընդհատ կրթության)՝ պատճեններով
  2. Դիպլոմ/ներ/ի հավելվածներ (բակալավրիատ, մագիստրատուրա, ինտեգրված անընդհատ կրթություն)՝ պատճեններով
  3. Անձնագիր և սոց. քարտ /ՀԾՀ տեղեկանք/ կամ նույնականացման քարտ՝ պատճեններով
  4. Արական սեռի անձինք նաև Զին.գրքույկ (բոլոր էջերը)՝ պատճեներով
  5. 3 լուսանկար 3×4 չափի

Փաստաթղթերը  կարող եք ներկայացնել՝  Կորյուն 2 հասցեով,  Վարչական մասնաշենք, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոն, 3-րդ հարկ, 10․08․2022թ.-ից 02․09․2022թ. ներառյալ, մինչև ժամը 15։00-ն:  

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով (010) 30-10-00- ներքին՝   429, 365, 366: