«Հերացի» ինովացիոն լաբորատորիան հյուրընկալել էր Յելի համալսարանի բժշկական դպրոցի մանկաբարձության, գինեկոլոգիայի և ռեպրոդուկտոլոգիայի ամբիոնի դոցենտ Վահագն Անդիկյանին: Արտերկրից ժամանած բժիշկը խոսեց հիպերթերմիկ ներորովայնային քիմիաթերապիայից և դրա դերից ձվարանների քաղցկեղի բուժման ժամանակ:
Հանդիպմանը ներկա էին ուռուցքաբաններ, գինեկոլոգներ, կլինիկական օրդինատորներ և ուսանողներ, որոնք մասնագիտական նոր գիտելիքներ ստանալու բացի ակտիվորեն հարցեր հղեցին գինեկոլոգիաի և ռեպրոդուկտոլոգիայի ամբիոնի դոցենտին, ակտիվ մասնակցելով քննարկումների: