ԵՊԲՀ օրդինատորի կարևոր ձեռքբերումը Քաղցկեղը վերապրածների

ԵՊԲՀ օրդինատորի կարևոր ձեռքբերումը Քաղցկեղը վերապրածների

Բժիշկ-օրդինատոր Իրինա Մելնիչենկոյի զեկույցը ճանաչվել է Քաղցկեղը վերապրածների համաեվրոպական համագումարի լավագույն զեկույց։

Մայիսի 4-6-ը Իտալիայի Թուրին քաղաքում տեղի ունեցավ Քաղցկեղը վերապրածների համաեվրոպական (Pan-European Network for Care of Survivors after Childhood and Adolescents Cancer) 27-րդ համագումարը, որին մասնակցություն ունեցավ ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի 3-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Իրինա Մելնիչենկոն։ Նրա կողմից ուղարկված թեզն ընդունվել էր որպես բանավոր զեկույց լիագումար նիստին:

Իրինա Մելնիչենկոյի՝ «Հայաստանում քաղցկեղը վերապրած երեխաների, դեռահասների և երիտասարդների համար կլինիկայի ստեղծման ուղիները» թեմայով զեկույցը ճանաչվեց Քաղցկեղը վերապրածների համաեվրոպական համագումարի լավագույն զեկույց: