Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանը Էրազմուս+ ծրագրի շրջանակներում հայտարարում է Միջազգային կրեդիտային շարժունության կրթաթոշակային նախագծի մեկնարկը

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանը Էրազմուս+ ծրագրի շրջանակներում հայտարարում է Միջազգային կրեդիտային շարժունության կրթաթոշակային նախագծի մեկնարկը

Նախագիծը մրցութային կարգով հայտարարում է դիմում-հայտերի ընդունում ԵՊԲՀ նախադիպլոմային, հետդիպլոմային ուսանողների և ասպիրանտների համար՝ 2026-2027 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ընթացքում 5 ամիս ժամկետով շարժունություն իրականացնելու Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանում (https://www.usc.gal/en) :

Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ ապրիլի 10-ը Միջազգային համագործակցության բաժին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

Նախագծին չեն կարող մասնակցել վերջին կուրսի ուսանողները:

Նախադիպլոմային և հետդիպլոմային ուսանողների մասնակցության համար իսպաներենի առնվազն B1 մակարդակի իմացությունը պարտադիր է:

Ասպիրանտների մասնակցության համար անգլերենի կամ իսպաներենի առնվազն B1 մակարդակի իմացությունը պարտադիր է:  

Հարցերի դեպքում դիմել ԵՊԲՀ միջազգային համագործակցության բաժին:

Հեռ.՝ (010) 56 05 94, (010) 54 72 63: