Պետության կողմից ուսանողական նպաստների ձեվով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) կլինիկական օրդինատուրայի ընդունելություն
ՀՀ կառավարության 2026 թվականի օգոստոսի 6-ի նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում 2026/2027 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ կլինիկական ռեզիդենտուրայի (կլինիկական օրդինատուրայի) ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» որոշումը:
Հաստատված որոշման համաձայն, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը հայտարարում է կլինիկական օրդինատուրայի ընդունելություն:
Ստորև ներկայացվում են Հայաստանի Հանրապետությունում 2026/2027 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ կլինիկական ռեզիդենտուրայի (կլինիկական օրդինատուրայի) ընդունելություն ՀՀ առողջապահության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններին տրամադրված տեղերում:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ և ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԵՂԵՐ
| Մասնագիտությունը | Քանակը |
| Անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա | 2 |
| Վարակային հիվանդություններ | 1 |
| Մանկական վիրաբուժություն | 1 |
| Մանկական արյունաբանություն | 1 |
| Մանկական նյարդաբանություն | 1 |
| Մանկաբուժություն | 3 |
| Նեոնատոլոգիա | 1 |
| Ընդամենը | 10 |
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵՐ (ՆՊԱՏԱԿԱՅԻՆ)
| Մասնագիտությունը | Հատկացված տեղերը | Որից՝ վերամասնագիտացման նպատակով |
| Ընտանեկան բժշկություն | 25 | 18 |
| Ներքին հիվանդություններ | 8 | |
| Սրտաբանություն | 2 | 1 |
| Նյարդաբանություն | 2 | |
| Ուռուցքաբանություն | 1 | 1 |
| Ֆիզիկական և վերականգնողական բժշկություն | 1 | 1 |
| Մանկաբուժություն | 8 | |
| Նեոնատոլոգիա | 3 | 2 |
| Որովայնային վիրաբուժություն | 3 | |
| Անոթային վիրաբուժություն | 1 | 1 |
| Այրվածքաբանություն | 2 | 2 |
| Մանկաբարձություն և գինեկոլոգիա | 3 | |
| Անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա | 5 | |
| Անհետաձգելի բժշկություն | 2 | |
| Հոգեբուժություն | 2 | |
| Ախտաբանություն | 1 | 1 |
| Ռադիոլոգիա | 3 | 1 |
| Դատաբժշկական փորձաքննություն | 1 | |
| Կլինիկական լաբորատոր ախտորոշում | 2 | 1 |
| Ընդամենը | 75 | 29 |
Դիմումներն ընդունվում են 11․08․2026թ.-ից մինչև 10.09.2026թ.-ը ներառյալ, յուրաքանչուր օր՝ բացի շաբաթ և կիրակի օրերից, մինչև ժամը 15:00: Արդյունքները կամփոփվեն 18․09․2026թ.-ին, ժամը 16:00-ին:
ԵՊԲՀ նշված մասնագիտություններով կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
Փաստաթղթերը կարող եք ներկայացնել՝ ԵՊԲՀ, Կորյուն 2, Վարչական մասնաշենք, 3-րդ հարկ, Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոն:
Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին՝ +37410301000 (ներքին՝ 429 , 365):