Բնակչության ծերացումը անկասկած համարվում է 21-րդ դարի հիմնական ժողովրդագրական խնդիրը, ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների համար:
27/01/2023Աշխարհում Covid-19 համավարակի գրեթե 2,8 միլիոն նոր դեպք և ավելի քան 13 000 մահ է գրանցվել 2023 թվականի հունվարի 9-ից 15-ն ընկած շաբաթվա ընթացքում, որը նախորդ շաբաթ (հունվարի 2-8) արձանագրված դեպքերին գերազանցում է համապատասխանաբար 3% և 15%-ով:
Ծնելիության վրա ազդող առողջապահական գործոններում առաջնային տեղ է զբաղեցնում անպտղությունը, որի հաղթահարմանն ուղղված արդյունավետ միջոցառումների մշակումը և իրականացումը կարող է ներդրում ունենալ ժողովրդագրական իրավիճակի բարելավման գործում:
Որքան մոտենում են տոները, այդքան մեծանում են ամանորյա պայթուցիկներից ու ճայթուկներից քաղաքացիների և հատկապես երեխաների՝ հնարավոր վնասվածքներ ստանալու վտանգներն ու հարցի հետ կապված մտավախությունները:
Սննդամթերքի միջոցով փոխանցվող հիվանդությունները հանրային առողջության հիմնական խնդիրն են ամբողջ աշխարհում և առաջացնում են հիվանդությունների զգալի բեռ:
Տասնամյակներ շարունակ Արևմտյան Եվրոպայի ազգային առողջապահական համակարգերը լայնորեն գովազդվել են որպես լավագույնն աշխարհում:
Գրիպի համաճարակների հետևանքով տարեկան արձանագրվում է 3-5 միլիոն ծանր ընթացքով դեպք, արձանագրվում է 650.000 մահվան դեպք, որից 72 000-ը՝ Եվրոպական տարածաշրջանում:
Սուր շնչառական հիվանդությունների, մասնավորապես գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում 2022 թվականի 45-րդ շաբաթվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է սահմանված 10% համաճարակային շեմը՝ կազմելով 13%, իսկ 46-րդ շաբաթում մնացել է գրեթե նույնը՝ կազմելով 12%: