Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ապագա բժիշկը արծաթե մեդալի է արժանացել բազկամարտի առաջնությանը

Ապագա բժիշկը արծաթե մեդալի է արժանացել բազկամարտի առաջնությանը

Ապագա բժիշկները, մասնագիտական գիտելիքներ յուրացնելուց բացի, շարունակում են սպորտային բազմաթիվ մրցումների, առաջնությունների մասնակցել՝ գրավելով պատվավոր հորիզոնականներ:

Հունիսի 26-ին Հայաստանի բազկամարտի առաջնությանը Ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Մարիամ Սարգսյանը ձախ ձեռքով զբաղեցրել է 3-րդ, իսկ աջ ձեռքով՝ 2-րդ հորիզոնականը:

Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս Զավեն Հակոբյանը ուրախությամբ է պատմում ուսանողուհու հաջողությունների մասին՝ հույս հայտնելով, որ շուտով նա կկարողանա մասնակցել նաև աշխարհի առաջնությանը.

«Հայաստանի առաջնության մասնակիցների ընդհանուր թիվը 436 էր: Խրախուսելի է, որ մեր ուսանողը զբաղեցրել է պատվավոր հորիզոնական: Մեր բուհից բազկամարտի առաջին մրցանակակիր է եղել»:

Կիսվելով իր տպավորություններով, Մարիամը Սարգսյանը նշում է, որ ոգևորությունը մեծ էր, նաև մտահոգություն կար. արդյոք կկարողանա՞ հաջողություն ունենալ, թե ոչ:

«Բազկամարտով զբաղվել եմ մի քանի ամիս: Ձախ ձեռքս վնասված էր. երրորդ հորիզոնականի փոխարեն կարող էի զբաղեցնել երկրորդ հորիզոնականը: Իսկ աջ ձեռքով չկարողացա առաջին հորիզոնական զբաղեցնել, քանի որ մրցակցիս տեխնիկան, արագությունն ավելի ուժեղ էր: Բազկամարտով զբաղվել եմ մարտից: Ընդամենը երեք ամիս եմ պարապել, ինձ քաջալերել է  բժշկական համալսարանի Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս, սպորտի վարպետ Զավեն Հակոբյանը»,-նշում է Մարիամը:

Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ Հարություն Թամիրյանը ուրախությամբ նշում է, որ սա աննախադեպ հաջողություն է բուհի համար.

«Մեր  ուսանողուհին կարճ ժամանակում կարողացել է մարզվել և մասնակցել Հայաստանի հանրապետության առաջնությանը՝ գրավելով պատվավոր երկրորդ հորիզոնականը, արժանանալ արծաթե մեդալի: Շնորհակալ եմ բուհի ղեկավարությանը. մեր դահլիճները կահավորված են բազմաթիվ մարզասարքերով, ինչի շնորհիվ ուսանողները կարողանում են մարզվել, ֆիզիկապես պատրաստ լինել, և մասնակցել տարբեր մրցումների, առաջնությունների՝ բարձր պահելով բժշկական համալսարանի անունը»: