ԵՊԲՀ-ի սիմուլյացիոն ուսումնական կենտրոնը «Աստղիկ» բժշկական կենտրոնի հետ կազմակերպել էր առաջին բուժօգնության դասընթաց՝ «Սիրտ-թոքային վերակենդանացում» թեմայով (Basic Life Support), որի շրջանակում բժշկական կենտրոնի շուրջ 1200 աշխատակից վերապատրաստվեց և ձեռք բերեց անհրաժեշտ հմտություններ:
Սիմուլյացիոն կուրսը վարեցին ԵՊԲՀ դասախոսներ Մարինե Ղաջոյանն ու Ջեմմա Հարությունյանը՝ Սիմուլյացիոն կենտրոնի ղեկավար Սուրեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Նշենք, որ սիմուլյացիոն կենտրոնի աշխատակիցները վերապատրաստվել են արտերկրի հեղինակավոր ուսումնական կենտրոններում:
Առաջատար փորձի ներդրման և բարեփոխումների լավագույն արդյունքն ապահովելու նպատակով Սիմուլյացիոն կենտրոնի և կլինիկական ամբիոնների դասախոսների, օրդինատորների համար ևս պարբերաբար անցկացվում են վերապատրաստման դասընթացներ միջազգային ճանաչում ունեցող փորձագետների կողմից, կազմակերպում են մասնագետների փոխայցեր, ուսումնական վարժանքներ:
Առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու թեմայով վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվում նաև բժիշկների և բուժքույրերի համար: Վերապատրաստվելու համար ցանկացողները կարող են դիմել :