Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Այսօրվա սերտած դասը վաղվա հիվանդի փրկության երաշխիքն է». ԵՊԲՀ տավուշցի շրջանավարտի դեղատոմսը

«Այսօրվա սերտած դասը վաղվա հիվանդի փրկության երաշխիքն է». ԵՊԲՀ տավուշցի շրջանավարտի դեղատոմսը

Հովհաննես Մանուկյանը բժշկական մայր բուհի այս տարվա շրջանավարտներից է: Նա Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղից է: Գերազանցությամբ ավարտելով գյուղի միջնակարգ դպրոցը, 2016թ. առավելագույն միավորներով ընդունվել է ԵՊԲՀ, որտեղ նույն առաջադիմությամբ շարունակել է ուսումը, 2022թ. ավարտել է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետը: Հովհաննես Մանուկյանի ուսուցիչների խոսքով, դեռևս տարրական դասարաններում Հովհաննեսն աչքի է ընկել իր ընդունակություններով ու հետաքրքրությունների լայն շրջանակով:

«Ակտիվորեն մասնակցել է դպրոցական միջոցառումներին, և քանի որ ունի հումորի լավ զգացողություն, որպես թիմի ավագ մասնակցել է ուրախների և հնարամիտների ակումբի տարածաշրջանային (ՈՒՀԱ)-ի խաղերին: Միաժամանակ նա զբաղվում էր սպորտով, եղել է «Զորակն» ֆուտբոլային ակումբի անդամ, 2014-15թթ. եղել է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Դիլիջանի մասնաճյուղի ուսանող, որտեղ աչքի է ընկել գերազանց առաջադիմությամբ: Մի քանի տարի անընդմեջ տարբեր առարկաներից մասնակցել է տարածաշրջանային առարկայական օլիմպիադաների, հաղթելով անցել մարզային փուլ, ընդհուպ մինչև հանրապետական օլիմպիադա (անգլերենից)»,-պատմում է Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցի տնօրեն Նարա Պապյանը:

Հերացիականն արժանացել է 2021-2022 ուսումնական տարվա «Մխիթար Հերացու անվան» կրթաթոշակի:

«Բժշկական համալսարանը համարում եմ իմ նախասիրությունների տրամաբանական շարունակությունը, իսկ դժվարությունները հաղթահարելու ձգտումը՝ հաջողության հասնելու երաշխիքը: Բնագիտական առարկաները դեռ փոքր տարիքից հետաքրքրում էին ինձ: Բժշկությունն իմ հետաքրքրությունների համադրությունն է: Պետք է գիտակցել, որ այսօրվա սերտած դասը վաղվա հիվանդի փրկության երաշխիքն է»,-ընդգծում է Հովհաննես Մանուկյանը։

Նա ցանկանում է դառնալ նյարդավիրաբույժ: «Հատուկ նպատակ չի եղել բժշկական համալսարան ընդունվելու, պարզապես ինձ հետաքրքիր էր՝ ինչպես է աշխատում մարդու՝ հատկապես նյարդային համակարգը, որոշեցի հենց այդ ուղղությամբ էլ շարունակել: Այս պահին հոսպիտալում անցնում եմ ինտերնատուրա, հետո երկու տարի կծառայեմ որպես բժիշկ-լեյտենանտ, ինչից հետո նեղ մասնագիտացմամբ կսովորեմ»,-ասում է բժիշկը:

ԵՊԲՀ շրջանավարտը բազմաթիվ նպատակներ ու ծրագրեր ունի: «Արտերկրի առաջատար բուհերում վերամասնագիտանալու նպատակներ ունեմ, ծրագրերս կապված են նաև իմ ծննդավայրի՝ Ներքին Կարմիրաղբյուրի հետ: Ցանկությունս է օգնել սահմանամերձ իմ գյուղի, տարածաշրջանի երեխաներին ստանալ ժամանակակից կրթություն, ստեղծել կրթական կառույցներ, կյանքի կոչել ծրագրեր։ Իսկապես լավ երեխաներ կան, բայց հնարավորությունները փոքր են»,-հավելում է հերացիականը:

yemek tarifleri betpark vdcasino jojobet