ԱՄՆ այցի շրջանակում, ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը հանդիպում ունեցավ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի (USC) հայ բժիշկների և առողջապահության ոլորտի մասնագետների հետ։
Այս հայտնի համալսարանում ներկայումս գործում է Հայ բուժաշխատողների միությունը, որն ունի 200 անդամ:
Անկեղծ և արդյունավետ քննարկումներ ծավալվեցին համագործակցության տարբեր ուղղություններով։
Հանդիպմանը ներկա էր նաեւ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, հեպատիտի կենտրոնի ղեկավար եւ ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր Սարո Խեմիչյանը, ով օրեր առաջ էր վերադարձել Հայաստանից, որտեղ մի քանի ամիս անցկացրել էր ԵՊԲՀ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում և բավականին ջերմությամբ և գոհունակությամբ էր արտահայտվում այնտեղ աշխատելու իր փորձառության և հիվանդանոցի մասին։
Հանդիպման ընթացքում որոշվեցին համագործակցության հիմնական ուղղություններ` վերապատրաստումներ, փոխանակման ծրագրեր, գիտական համագործակցություն, բժշկական սարքավորումների հարցում աջակցություն։