Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի կոնգրեսին ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» կենտրոնի տնօրեն Խաչատուր Գասպարյանը օրեր առաջ Վիեննայում հանդես է եկել դասախոսությամբ’ «Միջսերնդային փոխանցում և կոլեկտիվ Տրավմա» (“Intergenerational and collective trauma”) թեմայով։
«Անդրադարձա 44-օրյա պատերազմի հոգեբանական հետևանքներին, ազգային խտրականության և ատելության վրա կառուցված հայատյաց ադրբեջանա-թուրքական տանդեմի կազմակերպած էթնիկ զտմանը»,- պատմեց համալսարանականը:
23-րդ համաշխարհային կոնգրեսին մասնակցում էր 135 երկրի ավելի քան 4800 հոգեկան առողջության մասնագետ։