Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ConNect վիրաբուժական ծրագիրն առաջին արդյունքներն է ներկայացնում

Օգոստոսի 6-ին անցկացվել է ConNect վիրաբուժական ծրագրի առաջին մասնակիցների ավարտական ամփոփիչ մրցույթը, որի նպատակը հուլիսին դասընթացներին մասնակցած ուսանողների տեսական ու գործնական հմտությունների օբյեկտիվ գնահատումն էր, ինչպես նաև նոր միջուսանողական կապերի ձևավորումը։ 

Մրցույթը կազմված էր տեսական ու գործնական առաջադրանքներից, որոնց կատարման համար՝ համալսարանի ու քոլեջի տարբեր կուրսերի ուսանողներից ձևավորվեցին վիրահատական թիմեր։              

Տեսական մասի ընթացքում ներկայացվել են կլինիկական դեպքեր, կատարվել է հիվանդության պատմագրերի լրացում և ախտորոշված հիվանդության վերաբերյալ սահիկաշարի պատրաստում։

Գործնական հմտությունների և թիմային աշխատանքի գնահատման համար յուրաքանչյուր թիմ իրականացրեց 

  • ն/ե կաթետերիզացիա, 
  • քույրական ասիստենտական սեղանիկի պատրաստում,
  • բուն վիրահատության կազմակերպում արհեստական նյութերով:

Աշխատանքները գնահատվել են ժյուրիի անդամներ ԵՊԲՀ կարիերայի կենտրոնի նախաձեռնած «Լանցետ» (LanZzete) միջազգային ուսանողական ծրագրի թիմի՝ Տիգրան Սևյանի, Անահիտ Գրիգորյանի, Մանե Սարգսյանի, Վիգեն Հովհաննիսյանի և Դիանա Ատոմյանի կողմից։  

Բոլոր մասնակիցները հավաստագրվեցին ConNect ծրագրի կողմից, իսկ հաղթած թիմը ստացավ հնարավորություն մասնակցելու իրական վիրահատության «Լանցետ»  ծրագրի շրջանակում։

Մրցույթի արդյունքում  ԵՊԲՀ-ի և համալսարանի քոլեջի 30 ուսանող ստացավ  մասնագիտական հարթակում աշխատելու մեծ փորձ:

Մասնակիցները սովորեցին բազմաթիվ նոր հմտություններ կամ ինչպես նախաձեռնողներն են փաստում` կատարեցին ևս մեկ քայլ դեպի վիրաբուժական ապագա։