Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ այցելու պրոֆեսորի «Էսթետիկ օրթոպեդիա» խորագրով դասախոսությունը

ԵՊԲՀ այցելու պրոֆեսորի «Էսթետիկ օրթոպեդիա» խորագրով դասախոսությունը

Բժշկական համալսարանում կայացավ հերթական դասախոսությունը․ Սիդնեյից ժամանած հայազգի օրթոպեդ-ստոմատոլոգ, ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր, Դենտալ քոլեջի հիմնադիր Սարգիս Նալբանդյանը սովորողներին ներկայացավ «Էսթետիկ օրթոպեդիա» խորագրով դասախոսությամբ։ 

Միջոցառումը կազմակերպվել էր ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի, Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանի, Մասնագիտական շարունակական կրթության կենտրոնի ստոմատոլոգիական և դեղագիտական մասնագիտությունների բաժնի պետ Գագիկ Խաչատրյանի կողմից՝ Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ Գագիկ Հակոբյանի և Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանի աջակցությամբ։ 

Սարգիս Նալբանդյանի պնդմամբ՝ գեղեցիկ ժպիտը կախված է ոչ միայն գեղեցիկ ատամնաշարից, այլև գեղեցիկ դեմքից։

«Դուք բուժում եք ոչ միայն ատամնաշարը, այլև հիվանդի դեմքը։ Հետևաբար կարևոր է ոչ միայն ատամնաշարի, այլև դեմքի համաչափությունը։ Աշխատե՛ք դեպի լավը փոխել մարդկանց կյանքի որակը», – մասնագետներին կոչ արեց պրոֆեսորը։

Նրա խոսքով՝ օրթոպեդ-ստոմատոլոգի համար կարևոր է պացիենտին հասկանալը և ճիշտ մոտեցում ցուցաբերելը։

Գեղեցիկ ժպիտը վերջնարդյունքում պահանջում է մասնագիտական ջանքեր, ոչ միայն մաթեմատիկական, այլև կենսաբանական լուծումներ։

Դասախոսության ավարտին մասնագետը պատասխանեց մասնակիցների հարցերին։

Նշենք, որ Սարգիս Նալբանդյանն ընտրվել է Bulletin of Stomatology and Maxillofacial Surgery/JBSMFS/ գիտական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։