ԵՊԲՀ դասախոսները ապագա բժիշկներին կրթելուց բացի շարունակում են մասնակցել բազմաթիվ միջոցառումների ՝ տարբեր հարթակներում բարձր պահելով բժշկական մայր բուհի անունը, օրինակ դառնալ ուսանողների համար:
ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս, ՀՀ միջազգային կարգի միակ մրցավար Նարեկ Շիրինյանը հերթական անգամ միջազգային մրցումների է մասնակցում:
Դասախոսը հրավիրվել է վարելու հուլիսի 9-17-ը Թբիլիսիում անցկացվելիք մինչև 18 տարեկան պատանիների վոլեյբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի հանդիպումները, որին մասնակցելու է 12 երկրի հավաքական՝ Բելգիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Հունաստանի, Չեխիայի, Սերբիայի, Սլովենիայի, Վրաստանի, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի թիմերը։
Նարեկ Շիրինյանը միջազգային այդ կարգի մրցումներում աշխատելու փորձ ունի։ Ապրիլի 22-24-ը Նիդեռլանդներում կայացած 17-18 տարեկան աղջիկների Եվրոպայի առաջնության ընտրական երկրորդ փուլի D ենթախմբի հանդիպումները ևս վարել է։