Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ-ն և Լիոնի Լե Վինատիե բժշկական կենտրոնը կխորացնեն փոխգործակցությունը

ԵՊԲՀ-ն և Լիոնի Լե Վինատիե բժշկական կենտրոնը կխորացնեն փոխգործակցությունը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում էին Լիոնի Լե Վինատիե բժշկական կենտրոնի պրոֆեսոր Նիկոլա Ժորժիեֆֆը, մասնագետներ Ռոմեն Ռեյը, Անի Ազարյանը, Բենուա Շալանկոնը, Սիլվիա Թոփուզխանյանը։

Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի և Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանի հետ հյուրերը քննարկեցին գործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Մասնավորապես անդրադարձ կատարվեց մասնագետների՝ կլինիկական օրդինատորների, բուժքույրերի, հետազոտողների փոխանակման, նրանց կացության, պայմանագրով նախատեսված մյուս օրակարգային հարցերին։

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին համագործակցության եռակողմ պայմանագիր էր ստորագրվել ԵՊԲՀ-ի, ՀՀ առողջապահության նախարարության և Լիոնի Լե Վինատիե բժշկական կենտրոնի միջև։

Լիոնի հայ և ֆրանսիացի մասնագետներն ակտիվ և արդյունավետ մասնակցություն ունեցան 2021 թվականի հոկտեմբերին բժշկական մայր բուհում անցկացված Հայ-ֆրանսիական առաջին համաժողովին։