ԵՊԲՀ քոլեջի ուսանողներին ներկայացվեցին ուսումնառության մանրամասները

ԵՊԲՀ քոլեջի ուսանողներին ներկայացվեցին ուսումնառության մանրամասները

Մխիթար Հերացու անունը կրող Երևանի պետական բժշկական համալսարանը կրկին առանձնակի ջերմությամբ ընդունեց նորեկներին` առաջին կուրսեցիներին։ 

Ավանդույթի համաձայն` առաջին կուրսեցիներին ողջունեցին նաև ԵՊԲՀ քոլեջում։ 

Քոլեջի տնօրեն Ալեքսան Հովհաննիսյանը, ողջունելով և շնորհավորելով ուսանողներին միջին մասնագիտական կրթություն իրականացնող հաստատություն ընդունվելու առթիվ, նշեց, որ բժշկական բուհը միշտ ամուր կանգնած է ուսանողների թիկունքին. 

«Միևնույն ժամանակ ուսանողները պետք է լավ սովորեն, իրենց ժամանակը զուր չվատնեն, ենթարկվեն համալսարանի և քոլեջի ներքին կանոններին»։ 

Քոլեջի տնօրենը ընդգծեց, որ կարգապահությամբ և բարձր առաջադիմությամբ աչքի ընկած ուսանողներին հնարավորություն կտրվի այցելել ԵՊԲՀ հիվանդանոցներ` գործնականում ծանոթանալու հիվանդանոցային կյանքին։ 

Հանդիպման ընթացքում ուսանողները և ծնողները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները։ 

ԵՊԲՀ քոլեջում դասավանդում են Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոսները։ 

Դասերն անցկացվում են բժշկական համալսարանի ամբիոններում և կլինիկաներում։