Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում կայացավ Մաթիաս Շվաբի դասախոսությունը

ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում կայացավ Մաթիաս Շվաբի դասախոսությունը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում կայացավ Գերմանիայի Տյուբինգենի համալսարանի Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, Տյուբինգենի փորձարարական և կլինիկական ֆարմակոլոգիայի և թունաբանության ինստիտուտի ղեկավար Մաթիաս Շվաբի դասախոսությունը՝ «Անհատականացված բժշկություն տարբեր օրգանների, այդ թվում՝ ուղեղի դեղաբանական թիրախավորման մեջ. ներկայիս իրավիճակը և ապագա ուղղությունները» թեմայով: 

Ներկայացնելով հյուրին՝ Գիտության գծով պրոռեկտոր, «ՔՈԲՐԵՅՆ»  ծրագրի համակարգող Կոնստանտին Ենկոյանը նշեց, որ պրոֆեսոր Շվաբը 200 ամենահայտնի գերմանացի գիտնականների շարքում է։ «Մենք «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում փորձում ենք մարդկանց հնարավորություն տալ ընդգրկվելու տարբեր ծրագրերում, ծանոթանալու գիտական աշխարհի նորություններին», – ավելացրեց պրոռեկտորը։ 

Դասախոսության ընթացքում Մաթիաս Շվաբն անդրադարձավ անհատականացված և ճշգրիտ բժշկության կարևորությանը՝ ընդգծելով օգուտի և ռիսկի միջև նուրբ հավասարակշռության անհրաժեշտությունը։ Քննարկվեց նաև բժշկության ապագան՝ ի դեմս նոր տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառման։ 

Հանդիպման ավարտին գերմանացի մասնագետը պատասխանեց ուսանողներին և դասախոսներին հետաքրքրող հարցերին։  

yemek tarifleri betpark betist betist betist betvole betvole ligobet ligobet casinolevant casinolevant