Գայլախտի բուժման նոր մոտեցումներն ու հեռանկարները քննարկվել են միջազգային համաժողովում

Գայլախտի բուժման նոր մոտեցումներն ու հեռանկարները քննարկվել են միջազգային համաժողովում

ԵՊԲՀ ներքին հիվանդությունների (ռևմատոլոգիա) ամբիոնի աստիստենտ Մագդա Օսիպյանը մասնակցել է Եվրոպական գայլախտի ասոցիացիայի (13th European Lupus Meeting 2022) կողմից կազմակերպված համաժողովին:

Ստոկհոլմում հոկտեմբերի 5-ից 8-ն անցկացված միջոցառմանը մասնակցում էին 22 երկրի 830 պատվիրակներ:

Համալսարանականը ունկնդիրներին է ներկայացրել ամբիոնի կողմից իրականացված հետազոտության տվյալները:

Համաժողովին տարբեր երկրների մասնագետները ներկայացրել են հիվանդության  նոր մոտեցումնեն ու հեռանկարները:

Ներքին հիվանդությունների (ռևմատոլոգիա) ամբիոնը կարևորում է նման գիտակլինիկական մասնագիտական հավաքներին մասնակցությունը` փորձի փոխանակման, նոր կապերի ստեղծման, համագործակցության տեսակետից:

Նշենք, որ համակարգային կարմիր գայլախտը (ՀԿԳ) քրոնիկ աուտոիմուն հիվանդություն է, որի ժամանակ ախտահարվում են օրգանիզմի տարբեր օրգաններ, մասնավորապես` մաշկը, հոդերը, արյան համակարգը և երիկամները:

«Համակարգային կարմիր գայլախտ» անվանումը ծագել է 20-րդ դարի սկզբին:

«Գայլախտ» անվանումը (lupus` լյուպուս) ծագում է լատիներեն «գայլ» (lupus) բառից. հիվանդությունն այսպես է կոչվել դեմքի վրա բնորոշ թիթեռնիկանման ցանի պատճառով, որը բժիշկներին հիշեցնում էր գայլի դեմքին առկա սպիտակ նշանը: «Կարմիր»-ն արտահայտում է ցանի կարմրությունը: