2022 թվականի «Համաշխարհային ուսանողական խաղեր» աշխարհի գավաթում ապագա բժիշկ-մարզիկներ քույր և եղբայր Անիտա և Դավիթ Մակյանները հերթական հաջողությունն են գրանցել կարատե մարզաձևում:
Մրցույթն անցկացվել է Թուրքիայի Սամսոն քաղաքում: Այս մասին հայտարարվեց ԵՊԲՀ ռեկտորատի երեկվա նիստում։
Դավիթը 75 կգ քաշային կարգում գրավել է բրոնզե, իսկ Անիտան` 68 կգ քաշային կարգում` արծաթե մեդալ:
Սա 5-րդ կուսում սովորող ապագա ստոմատոլոգների` Հայաստանի չեմպիոններ քույր և եղբայր Անիտա և Դավիթ Մակյանների հերթական մարզական հաջողությունն է:
Նույն ընտանիքի մարզիկները պարբերաբար հաջողություններ են գրանցում` արժանանալով տարբեր մրցանակների և մեդալների` հպարտության առիթներ տալով հարազատ բուհին, դասախոսներին և մեր երկրին: Մրցույթին մասնակցում էին ուսանողներ աշխարհի 400 համալսարանից:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, շնորհավորելով ուսանող-մարզիկներին հերթական արդյունքի համար, մաղթեց նորանոր հաջողություններ։