Հանդիպում MedPerfekt ընկերության հիմնադիր Աննա Կարակացանիսի հետ

Հանդիպում MedPerfekt ընկերության հիմնադիր Աննա Կարակացանիսի հետ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդունեց MedPerfekt ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Աննա Կարակացանիսին։

Ընկերությունը, որը ներկայացում էր հյուրը, կազմակերպում է վերապատրաստում բժիշկների և կլինիկական օրդինատորների համար այնպիսի երկրներում, ինչպիսիք են Գերմանիան, Ավստրիան և Շվեյցարիան:

Աննա Կարակացանիսի խոսքով՝ իր ղեկավարած կազմակերպությունը և բժշկական բուհը կարող են արդյունավետ փոխգործակցել նախանշված ոլորտներում։

«Նաև Մոսկվայի Եվրոպական բժշկական կենտրոնի պաշտոնական գործընկերն ենք: Մենք սերտորեն համագործակցում ենք նրանց հետ շարունակական կրթության դասընթացների կազմակերպման առումով», – նշեց նա։

Ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունեց համագործակցության առաջարկը` պայմանավորվածություն ձեռք բերելով առարկայական դարձնել քննարկվող ուղղություններում գործնական հմտությունների զարգացմանն ուղղված աշխատանքները: