Երկարամյա բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ԵՊԲՀ ռեկտորին է հանձնել ՀՀ վարչապետի հուշամեդալը և շնորհավորել նրան ծննդյան 50-ամյա հոբելյանի առիթով:
ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ապագա բժիշկների անունից շնորհավորում ենք բուհի ղեկավարին` մաղթելով նորանոր հաջողություններ` ի նպաստ մեկդարյա կրթական հաստատության զարգացման: