Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հուլիսի 28-ը Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Հուլիսի 28-ը Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Օրվա ընտրությունը բժշկական օրացույցում կատարվել է ի պատիվ Նոբելյան մրցանակի դափնեկիր, հեպատիտի վիրուսի հայտնագործության հեղինակ (1965թ.) Բարուխ Բլամբերգի․ հուլիսի 28-ը նրա ծննդյան օրն է:

Ամեն տարի անցկացվող միջոցառումերի նպատակն է բնակչության շրջանում բարձրացնել վիրուսային հեպատիտների վերաբերյալ իրազեկվածությունը: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ 2022 թվականի հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա խորհրդանիշն է. «Մոտենալով հեպատիտի խնամքին»:

ԱՀԿ տվյալներով` ամբողջ աշխարհում 325 միլիոն մարդ ապրում է քրոնիկական հեպատիտ Բ-ով և Ց-ով:

Հայաստանում հեպատիտ Բ-ի դեմ կանխարգելիչ պատվաստումները ներդրվել են 1999 թվականին, որից հետո սկսել է դիտվել վիրուսային հեպատիտ Բ-ի հիվանդացության կտրուկ նվազում: