Համալսարանական ալերգոլոգների և իմունոլոգների թիմը սպասում է նոր երիտասարդների՝ համալրելու իրենց շարքերը:
Կարևոր է իմանալ, որ ալերգոլոգները և իմունոլոգները հնարավորություն ունեն իրականացնելու ինչպես կլինիկական, այնպես էլ հետազոտական և կրթական գործունեություն։
Ալերգոլոգ-իմունոլոգը կարող է աշխատել ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակ հիվանդների հետ, և բուժել մի շարք բժշկական խնդիրներ, ներառյալ շնչուղիների, մաշկի և ստամոքսաղիքային համակարգի ալերգիկ հիվանդություններ, սննդային, դեղորայքային և ինսեկտային ալերգիաներ, իմունաբանական խնդիրներ, ներառյալ իմունային անբավարարությունը, ինչպես նաև աշխատել ցողունային բջիջների և ոսկրածուծի փոխպատվաստման ոլորտում։
Բացի այդ,
1-ալերգոլոգիան և իմունոլոգիան բժշկության ամենաերիտասարդ և արագ զարգացող ճյուղերից է ամբողջ աշխարհում:
2- աշխարհում՝ զարգացած և զարգացող երկրներում, ավելանում են ալերգիկ և իմուն համակարգի ախտահարմամբ ուղեկցվող հիվանդությունները,
3- ոլորտում կիրառվող իմունոթերապիան և ցիտոկինային բուժումը լայնորեն ընգրկվում են բժշկության տարբեր ճյուղերում՝ ռևմատոլոգիայում, քաղցկեղի բուժման մեջ, աուտոիմուն հիվանդությունների բուժման ընթացքում,
4-ԵՊԲՀ ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ամբիոնը, ինչպես նաև «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկան ունեն բազմաթիվ վերապատրաստումներ անցած, փորձառու բժիշկներ, երիտասարդ մասնագետներ, որոնք պատրաստ են կիսվել իրենց փորձառությամբ, պատրաստ են ձեզ սովորեցնել և ուղղորդել:
5-ալերգոլոգիական և իմունոլոգիական ծառայությունների զարգացումն ամենօրյա ուշադրության կենտրոնում է,
6-համալսարանական թիմը պլանավորում է ընգրկվել կլինիկական հետազոտություններում և փորձարկումներում, որոնք մեծացնում են բժշկի՝ որպես մասնագետ դերը և միջազգային ճանաչում են ապահովում:
7-ամբիոնը և կլինիկան համագործակցում են արտերկրի հեղինակավոր կազմակերպությունների, բժշկական կենտրոնների հետ, համատեղ ծրագրեր են իրականացվում:
8-Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, ինչպես նաև Երևանում առկա է պրոֆեսիոնալ ալերգոլոգների և իմունոլոգների պահանջարկ։
Այսպիսով, ԵՊԲՀ ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ամբիոնը մեծ սիրով սպասում է նրանց, ովքեր պատրաստ են բացահայտել գիտության և կլինիկական գործունեության այս հետաքրքիր աշխարհը։