Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Համալսարանական հիվանդանոցի սիրտ-անոթային բաժանմունքի հերթական հաջողությունը

Համալսարանական հիվանդանոցի սիրտ-անոթային բաժանմունքի հերթական հաջողությունը

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի սիրտ-անոթային բաժանմունքում կատարվում են տարբեր բարդությունների վիրահատություններ, որոնց շնորհիվ բարելավվում է բազմաթիվ մարդկանց կյանքի որակը, առողջությունը:

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոց էր դիմել 64-ամյա տղամարդ՝ գանգատվելով ստորին վերջույթների ցավերից, որոնք ուժգնանում էին քայլքի ժամանակ: Տղամարդու մոտ տարիների ընթացքում գանգատները հարաճել են, ինչի պատճառով դիմել է համալսարանական կլինիկա:

Հետազոտություններից հետո ախտորոշվել է որովայնային աորտայի և ստորին վերջույթների մագիստրալ զարկերակների աթերոսկլերոտիկ ախտահարում, ստորին վերջույթների մակերեսային ազդրային զարկերակների խցանում՝ առավել արտահայտված ձախից, ստորին վերջույթների քրոնիկ իշեմիա՝ վերջույթների կորստի վտանգով: 

Միքայելյանի համալսարանական հիվանդանոցի սիրտ-անոթային բաժանմունքի ղեկավար, ԵՊԲՀ սիրտ-անոթային վիրաբուժության ամբիոնի վարիչ, բ.գ.դ  Տիգրան Սուլթանյանի կողմից (ասիստենտներ՝ անոթային վիրաբույժներ Ռուսլան Պալոյան, Սառա Խոսրովյան) կատարվել է վիրահատություն ազդր-ծնկափոսային աուտոշունտավորում՝ ձախից: 

Հետվիրահատական շրջանն անցել է հարթ, հիվանդը դուրս է գրվել լավացմամբ: Համալսարանական հիվանդանոցի բժիշկների աշխատանքի շնորհիվ վերականգնվեց ևս մեկ պացիենտի առողջություն: