Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մանկական ուռուցքաբանների նպատակն է դեպի լավը փոխել իրենց դիմած յուրաքանչյուր երեխայի կյանքը

Մանկական ուռուցքաբանների նպատակն է դեպի լավը փոխել իրենց դիմած յուրաքանչյուր երեխայի կյանքը

Սեպտեմբերին՝ մանկական քաղցկեղի իրազեկման ամսում, շարունակում ենք հանրությանը ներկայացնել այն սովորողներին  և մասնագետներին, որոնց ամենօրյա աշխատանքի հիմքում չարորակ հիվանդությունների  դեմ պայքարն է: 

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետն ավարտելուց հետո Շուշան Հովսեփյանը հետբուհական կրթություն է ստանում բուհի Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի Մանկական արյունաբանության և ուռուցքաբանության ամբիոնում: Երրրոդ տարին է, ինչ նեղ մասնագիտություն ձեռք բերելու ճանապարհին է:

Վստահ է՝ ոլորտի մասնագետներին, առհասարակ բժիշկներին հաջողելու համար անհրաժեշտ է ունենալ ապրումակցելու կարողություն, թիմում աշխատելու ընդունակություն, պատասխանատվության մեծ զգացում։ 

«Մասնագիտության ընտրության հարցում մեծ ազդեցություն է ունեցել իմ ղեկավարը՝ պրոֆեսոր Թամամյանը։ Դեռևս ուսանող ժամանակ նրա խորհրդով մասնակցեցի Իսպանիայում կայանալիք Եվրոպական Ուռուցքաբանության դպրոցի ուսանողների համար նախատեսված ուռուցքանանության կուրսին, որից հետո վերադարձա էներգիայով լեցուն և վստահ, որ ընտրելու եմ մանկական ուռուցքաբանությունը»,-պատմում է Շուշանը: 

Բուժառուների հետ աշխատանքի առանձնահատկությունների մասին խոսելիս, նկատում է, որ երեխաների հետ աշխատանքը բավականին բարդ է, բայց, միևնույն ժամանակ, անչափ հետաքրքիր.

«Ի սկզբանե շատ եմ սիրել երեխաների հետ աշխատանքը։ Նրանք ունեն իրենց յուրահատուկ աշխարհը, որն ամեն անգամ բացահայտելուց մեծ բավականություն եմ ստանում։ Հատկապես հետաքրքիր է աշխատել դեռահասների և երիտասարդների հետ՝ հաշվի առնելով նրանց բնորոշ յուրահատուկ պահանջները»: 

Մեջբերելով Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելայի` «Կրթությունն ամենահզոր զենքն է, որի օգնությամբ հնարավոր է փոխել աշխարհը» խոսքերը, նկատում է, որ իրենց՝ մանկական ուռուցքաբանների նպատակն է փոխել մանկական քաղցկեղ ունեցող յուրաքանչյուր երեխայի կյանքը՝ փնտրելով բոլոր հնարավորությունները չարորակ հիվանդությունը հաղթահարելու համար։ 

Շուշանը կլինիկական օրդինատուրայի առաջին կուրսում հնարավորություն է ունեցել շարունակել կրթությունը Միլանի Ազգային Ուռուցքաբանության ինստիտուտի մանկական ուռուցքաբանության բաժանմունքում։

Միլանում անցկացրել է մեկ տարի, որի ընթացքում ձեռք է բերել նշանակալի կլինիկական փորձ, հատկապես՝ սարկոմաների և հազվադեպ հանդիպող ուռուցքների ոլորտում։ Այդ ընթացքում նաև հաջողությամբ ավարտել է Հարվարդի համալսարանի բժշկության դպրոցի հետդիպլոմային ծրագիրը (Effective Writing for Health Care program)։ Սեպտեմբերից սկսել է կլինիկական վերապատրաստում Վիեննայի Սուրբ Աննայի մանկական հիվանդանոցում և կից համանուն հետազոտական կենտրոնում։ 

Մանկական ուռուցքաբանությունն արագ զարգացող ոլորտ է: Գիտական աշխատանքները երիտասարդ մասնագետների, հետազոտողների գործունեության կարևոր բաղկացուցիչ է, իսկ փորձի փոխանակումը, արտերկրի գործընկերների հետ կապի պահպանումն ու համագործակցությունը զարգացման նախապայման: 

Հետազոտական ծրագրերը և գիտական աշխատանքները Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում տեղակայված Մանկական արյունաբանության և ուռուցքաբանության ամբիոնի աշխատանքի անբաժան մասն են կազմում։ 

Երիտասարդ բժիշկն այժմ աշխատում է հազվադեպ հանդիպող ուռուցքներից մեկի՝ դեսմոպլաստիկ փոքր կլոր բջջային ուռուցքի միջազգային ռեգիստրի ստեղծման ուղղությամբ:

yemek tarifleri supertotobet betgaranti betgaranti hititbet betgaranti hititbet betorder bankobet bankobet betpark betpark bankobet bankobet casinovale