Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջի 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության հայտագրումը https://dimord.emis.am կայքում մեկնարկվել է։
Փաստաթղթերի ընդունման համար համակարգը բաց կլինի`
Մասնագիտության անվանումը | Ուսման տևողությունը | |
9-րդ դասարանի հիմքով | 12-րդ դասարանի հիմքով | |
Քույրական գործ | 4 տարի | 3 տարի |
Ատամնատեխնիկական գործ | 3 տարի | 2 տարի |
Դեղագործություն | 3 տարի | 2 տարի |
Լաբորատոր ախտորոշում | 3 տարի | 2 տարի |
Բուժական գործ (ՊՆ պետպատվեր)՝ | 4 տարի | ընդունելություն չկա |
Պրոթեզիստ-օրթեզիստ-տեխնիկ | 3 տարի | 2 տարի |
Բուժական գործ մասնագիտությամբ կարող են դիմել միայն ՀՀ արական սեռի քաղաքացիները: Բուժական գործ մասնագիտությամբ dimord.emis.am կայքում գրանցվելուց հետո դիմորդները Քոլեջ են ներկայացնում նաև հետևյալ փաստաթղթերը
Քոլեջն ավարտելուց հետո ՊՆ հետ պայմանագրի համաձայն ավարտողները զորակոչվում են ՀՀ ԶՈՒ՝ որպես բուժակ-ենթասպա՝ համապատասխան բոլոր արտոնություններով
Կուրսը | 9-րդ դասարանի հիմքով | 12-րդ դասարանի հիմքով |
1-ին կուրս | 340 000 ՀՀ դրամ | 340 000 ՀՀ դրամ |
2-րդ կուրս | 340 000 ՀՀ դրամ | 340 000 ՀՀ դրամ |
3-րդ կուրս | 340 000 ՀՀ դրամ | 340 000 ՀՀ դրամ |
4-րդ կուրս | 340 000 ՀՀ դրամ | —- |
Բոլոր մասնագիտությունների գծով առկա են անվճար տեղեր (պետպատվեր):
Քոլեջի ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով: Դիմորդը մրցույթին մասնակցում է «Կենսաբանություն» առարկայից գրավոր թեստային քննության գնահատականի, դիմորդի հիմնական կրթության վկայականում կամ ատեստատում ամրագրված «Հայոց լեզու» առարկայի քննական գնահատականի, «Քիմիա» առարկայի գնահատականի և հիմնական կրթության վկայականի կամ ատեստատի բոլոր գնահատականների թվաբանական միջինի գումարային թվանշանով: Ընդունելության մրցույթն անցկացնելիս բոլոր գնահատականները հաշվարկվում են 20 միավորային համակարգով:
Քոլեջի ընդունելության քննությունը «կենսաբանություն» առարկայից անցկացվում է Երևանի պետական բժշկական համալսարանում տվյալ տարվա օգոստոսի 5-ից 15-ն ընկած ժամանակահատվածում: Քննության տևողությունը 60 րոպե է: Յուրաքանչյուր տոմսում առկա է 50 թեստային հարց, որոնցից յուրաքանչյուրի ճիշտ պատասխանը գնահատվում է 0,4 միավոր:
«Կենսաբանություն» առարկայի քննական թեստերը կազմվում են հիմնական ընդհանուր կամ միջնակարգ լրիվ կրթական ծրագրերին համապատասխան: Քննական տոմսի նմուշին և քննական հարցաշարին կարող եք ծանոթանալ ԵՊԲՀ քոլեջի ysmu.am կայքից:
Դիմորդներն ընդունելության հայտը լրացնում և հանձնում են էլեկտրոնային տարբերակով՝ dimord.emis.am կայքի միջոցով, որտեղ անհրաժեշտ է ներբեռնել պահանջվող փաստաթղթերը:
Դիմորդն ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար քոլեջի հաշվեհամարին իր անվամբ (անուն, ազգանուն, հայրանուն) փոխանցում է 1000(հազար) ՀՀ դրամ և փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու ժամանակ ներկայացնում է նաև քոլեջի հաշվեհամարին (Հ/Հ 11500166513800 Հայբիզնեսբանկ ՓԲԸ) փոխանցած գումարի անդորրագրի պատճենը:
Ընդունվելու դեպքում դիմորդը ԵՊԲՀ քոլեջ պարտավոր է ներկայացնել.
Հետադարձ կապ
Հեռախոսահամար՝ (10) 301057
Ներքին՝ 457
Էլեկտրոնային հասցե՝ ysmu.col@gmail.com
Պաշտոնական կայք՝ ysmu.am
Հասցե՝ ք. Երևան, Կորյունի 2