Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Շտապօգնությունում աշխատելը սկսնակ բժշկի համար դժվար, բայց մեծ առավելություն է

Շտապօգնությունում աշխատելը սկսնակ բժշկի համար դժվար, բայց մեծ առավելություն է

Նազելի Մինասյանը ԵՊԲՀ ընդհանուր  բժշկության ֆակուլտետի այս ուսումնական տարվա շրջանավարտներից է, որը համավարակի և պատերազմի օրերին մասնագիտական ակտիվ գործունեություն է ծավալել շտապօգնության ծառայությունում: Առաջիկայում  պատրաստվում է շարունակել հետբուհական կրթությունը՝ դիմելով կլինիկական օրդինատուրա:

«Շտապօգնությունում աշխատանքի եմ անցել 2020 թվականի հունիսից՝ հենց համավարակի ժամանակ: Աշխատում էինք ծանրաբեռնված  ու չէինք էլ պատկերացնում, որ ավելի դժվար օրեր են սպասվում: Սեպտեմբերի 27-ին աշխատանքի էի, առավոտյան հերթափոխի ժամանակ տեղեկացա պատերազմի մասին: Ամուսինս ևս բժիշկ է` ռեանիմատոլոգ, միասին էինք աշխատում, սեպտեմբերի 28-ից մեկնել է Արցախ»,- ասում է բժշկական բուհի շրջանավարտը:

Դեպքեր են եղել, որ մի քանի օր մնալուց հետո է միայն կարողացել հետ  վերադառնալ, պատերազմի ամբողջ ընթացքում ու նույնիսկ հետո չի հիշում որևէ օր, որ տուն եկած հանգստացած լինի:

«Ծանր ժամանակներ էին: Մի կողմից համավարակը մյուս կողմից պատերազմը, հիվանդանոցներում տեղ չկար, ամեն ինչ անվերջանալի էր թվում: Պատերազմի ընթացքում մեկնել եմ Ստեփանակերտ, Գորիս՝ վիրավոր զինվորներին Երևան տեղափոխելու նպատակով: Ամբողջ ազգն էր համախմբվել, ով ինչով կարողանում էր փորձում էր օգտակար լինել: Վտանգի, հոգնածության մասին ընդհանրապես չէինք մտածում, քանի որ մեր արած գործը չնչին բան էր հերոսների խիզախության, կյանքերի դիմաց»,- հիշում է ապագա կլինիկական օրդինատորը:

Ընտանիքում բժիշկներ չեն ունեցել: Նազելին առաջինն էր, որը ընտրեց բժշկի մասնագիտությունը: Հետաքրքրություն փոքրուց է ունեցել մասնագիտության հանդեպ: Ընդգծում է, որ իրականում շատ դժվար ուղի են անցնում բժիշկները:

«Երբեք չպետք է կորցնես զգոնությունը, չտրվես էմոցիաներին, ինչ-որ տեղ լինես սառնասիրտ, որպեսզի կարողանաս հաղթահարել մասնագիտական ցանկացած դժվարություն: Շտապօգնությունում աշխատելը սկսնակ բժշկի համար շատ մեծ առավելություն է, քանի որ առնչվում ես տարբեր դեպքերի հետ ու սովորում տարբեր իրավիճակներում ճիշտ գործել: Ամեն մի պացիենտի յուրովի պետք է ընդունես ու ամենակարևորը հոգեբանորեն այնպիսի մոտեցում ցուցաբերես, որ ստացվի բժիշկ-պացիենտ հաղորդակցությունը»,- նկատում է երիտասարդ բժիշկը՝ հավելելով՝ եթե պացիենտը վստահեց ու հավատաց իր բժշկին ուրեմն դրական արդյունքի հասնելու կես ճանապարհն անցնում է:

Նրա գնահատմամբ՝ պատերազմը բոլորիս կյանքում մեծ դեր է ունեցել, կոփվելու, ժամանակը գնահատելու դիտակետից, քանի որ կորուստները շատ էին:

«Մեր խաղաղության համար մենք շատ թանկ վճարեցինք ու դրա համար անկախ մասնագիտությունից պետք է մեր արժեքները չկորցնենք»,- նկատում է համալսարանականը:

Առաջիկայում որպես նեղ մասնագիտացում ընտրելու է բժշկագիտության ամենանուրբ և զգայուն, պահանջված ոլորտներից մեկը՝ մանկաբուժությունը՝ փորձելով ուսումնառության ընթացքում և պրակտիկ գործունեության մեջ ձեռք բերած գիտելիքները ծառայեցնել երեխաների առողջության պահմանման կարևոր գործին:

yemek tarifleri hititbet rokubet betgaranti trbet bettilt betpas kolaybet betpas bahsegel betpark betpas hititbet giriş betpas bankobet rokubet rokubet betpas perabet limanbet vaycasino dumanbet hititbet bettilt süpertotobet kralbet betorder dumanbet betorder giriş mislibet betpas cratosslot casinoper