Մայիսի 12-ին ժամը 11:00-17:00 ԵՊԲՀ-ում` Աբովյան 50/5 հասցեում տեղակայված դահլիճում կանցկացվի «Անվտանգ ներարկումների իրականացումը գործնականում» թեմայով վարպետաց դաս:
Վարպետաց դասի նպատակն է ուսուցանել բուժաշխատողներին բժշկական կազմակերպություններում ներարկումներով պայմանավորված վարակների կանխարգելման միջոցառումների, անվտանգ ներարկումների ընթացակարգերի վերաբերյալ գործնական հմտություններ: Տիրապետել այդ գործընթացում բուժաշխատողների մասնագիտական վնասվածքների դեպքում ձեռնարկվող միջոցառումներին:
Թիրախային լսարան` բուժքույրեր:
Վարպետաց դասը կրեդիտավորված է, որի համար միջին բուժանձնակազմին տրվելու է ՇՄԶ 5 գործնական կրեդիտ:
ԴԱՍԸՆԹԱՑԸ ԱՆՎՃԱՐ Է
Գրանցվել նախօրոք հետևյալ հղմամբ
Մանրամասների համար զանգահարեք +37494446242 հեռախոսահամարով կամ գրեք «Հերացի» վերլուծականի ֆեյսբուքյան էջին: