Վիրաբուժական արվեստը միավորում է սերունդներին։ Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի գիտական խմբակը այս կիսամյակի ընթացքում ունեցել է տեսական գիտելիքների և գործնական հմտությունների բազմաթիվ դասեր:
Գործնական հմտություններին գրանցվել են 940 ուսանող, դասերին մասնակցել է` 791-ը: Այս ուսումնական կիսամյակի ընթացքում կատարվել է ավելի քան 50 վիրահատություն վիրաբուժության հետևյալ ճյուղերից՝
Մայիսի 6-ին տեղի է ունեցել կիսամյակը ամփոփող օլիմպիադան:
Օլիմպիադան ընթացել է ավանդություն դարձած փուլերով. 1-ին փուլ ՝ տեսահոլովակների ներկայացում, 2-րդ փուլ ՝ վիրաբուժական գործիքներ, 3-րդ փուլ ՝ հանգույցներ,4-րդ փուլ՝ կարերի փուլ, 5-րդ փուլ՝ վիրակապեր,
6-րդ փուլ՝ տրամաբանական հարցեր:
Օլիմպիադային մասնակցել է 7 թիմ։
Մայիսի 13-ին ին կայացել է վիրաբուժական համաժողով, որով ամփոփվեցին այս կիսամյակի ընթացքում կատարված տեսական աշխատանքները։
Յուրաքանչյուր շաբաթ օր ուսանողները ներկայացրել են զեկուցումներ տարբեր թեմաներով։ Ներկայացվել է շուրջ 40 զեկույց, որից 9 ընտրվել է համաժողովի համար:
Օլիմպիադայի բոլոր փուլերը և համաժովը գնահատվել է պրոֆեսորադասախոսական կազմից ձևավորված ժյուրիի կողմից, ովքեր էին՝ Սուրեն Ստեփայնանը, Արմեն Վարժապետյանը, Սևակ Շահբազյանը, Սուրեն Հովհաննիսյանը, Կամո Շաբոյանը:
Ամբիոնում առաջիկայում ևս դասընթացները, զեկուցումները և այլ ուսանողական միջոցառումները շարունակական են լինելու: