Փետրվարը լեղապարկի և լեղածորանի քաղցկեղի իրազեկման ամիս է:
Ի տարբերություն քաղցկեղի այլ, ավելի տարածված ձևերի, ինչպիսիք են` կրծքագեղձի, հաստ աղու և շագանակագեղձի քաղցկեղը, ընդհանուր առմամբ հասարակության լայն շրջանակները բավարար չափով տեղյակ չեն լեղապարկի և լեղուղիների քաղցկեղի մասին, որը համեմատաբար հազվադեպ է:
Լեղապարկի և լեղածորանի քաղցկեղը (խոլանգիոկարցինոմա), չնայած հազվադեպ է, բայց շատ ագրեսիվ է: Վաղ հայտնաբերումը կարևոր է և զգալիորեն բարելավում է բուժման արդյունքները:
Լեղապարկի քաղցկեղի տեսակարար կշիռը կազմում է մոտ 8% (իսկ աղեստամոքսային տրակտի ուռուցքաբանական ախտաբանությունում` մինչև 0.5%), ինչի պատճառով շատ մասնագետներ չգիտեն դրա հայտնաբերման և բուժման մարտավարության առանձնահատկությունները: Լեղապարկի քաղցկեղը պատկանում է բավականին հազվագյուտ չարորակ ուռուցքների թվին, որոնք ազդում են այս օրգանի հյուսվածքների վրա:
Երկարատև անախտանիշ ընթացքը, ինչպես նաև դրսևորումների ցածր սպեցիֆիկությունը մեծ մաս դեպքերում (70%) նպաստում են, որպեսզի լեղապարկի քաղցկեղը ախտորոշվի բավականին ուշ փուլերում։
Հատուկ պատճառները, որոնք պատասխանատու են լեղապարկի քաղցկեղի զարգացման համար, հստակ հայտնի չեն, հետևաբար, ենթադրվում է, որ հետևյալ ռիսկային գործոնները առավել հաճախ նպաստում են օնկոգենի ակտիվացմանը.
Լեղապարկի քարերի առաջացմանը հանգեցնող ցանկացած գործոն նույնպես կարող է հրահրել լեղապարկի քաղցկեղի զարգացումը, քանի որ հիվանդությունը հակված է զարգանալու կալցիֆիկացված լեղապարկում։ Քաղցկեղի նախատրամադրող գործոններից են նաև.
Լեղապարկի քաղցկեղը հանգեցնում է որովայնի կարցինոմատոզի, ասցիտի և մարմնի ծայրահեղ հյուծվածության (կախեքսիա):
Խոլանգիոկարցինոման, հայտնի է նաև որպես լեղածորանի քաղցկեղ, որն առաջանում է լեղուղիներում։ Լեղուղիների քաղցկեղը հազվագյուտ հիվանդություն է, որի ժամանակ լեղուղիներում առաջանում են չարորակ (քաղցկեղային) բջիջներ:
Խոլանգիոկարցինոման հազվադեպ է հանդիպում Արևմտյան երկրներում՝ տարեկան 0.5-2 դեպք յուրաքանչյուր 100.000-ին։ Հիվանդացության հաճախականությունը բարձր է Հարավարևելյան Ասիայում, որտեղ տարածված է լյարդի երկծծանը։ Օրինակ` Թաիլանդի մի մասում տարեկան դիտվում է 60 դեպք յուրաքանչյուր 10.000 բնակչի հաշվով։ Խոլանգիոկարցինոման հիմնականում առաջանում է 60-ից բարձր տարիքային խմբում:
Խոլանգիոկարցինոմային բնորոշ են՝ դեղնությունը (աչքերի և մաշկի դեղնություն), որովայնի ցավը (30-50%), քորը (66%), քաշի կորուստը (30-50%), տենդը (մինչև 20%), մեզի ու կղանքի գույնի փոփոխությունները:
Վիճակագրության համաձայն՝ կանանց մոտ գերակշռում է լեղապարկի քաղցկեղը (1,5 անգամ ավելի հաճախ), իսկ տարիքի հետ ռիսկն ավելի է մեծանում։ Ժառանգական նախատրամադրվածությունը նույնպես ազդում է քաղցկեղի զարգացման հավանականության վրա:
Հիվանդության սկիզբն առավել հաճախ աննկատ է մնում, այդ իսկ պատճառով նույնիսկ թեթև ախտանշանների դեպքում (որովայնի վերևում անընդհատ ցավի զգացում, ախորժակի բացակայություն, տհաճություն մսամթերքի և քաղցր ուտելիքի նկատմամբ, թուլություն, ինչպես նաև կտրուկ քաշի կորուստ) անհրաժեշտ է դիմել բժշկի: