Աշխատանքային և ուսումնական շաբաթը մեկնարկում ենք մեր լավագույն ուսանողների համար սպասված նորությամբ։ Մեկնարկում է գերլարված օրակարգով բժշկական ուսուցման՝ «ԳԼՕԲ-ՈՒՍ» ծրագրի 3-րդ շրջափուլը, որը լինելու է է՛լ ավելի հետաքրքիր, ուսուցողական և ժամանակակից։
30/09/2019Այս ուսումնական տարում առաջին անգամ և առաջինը Հայաստանում բժշկական համալսարանը սկսում է «Հետազոտության հիմունքներ» առարկայի դասավանդումը երկրորդ կուրսեցիներին:
Հարգելի սովորողներ և դասախոսներ, տեղեկացնում ենք, որ ԵՊԲՀ տարածքում հնարավորություն ունեք օգտվելու UpToDate բժշկական տեղեկատվության ծրագրային ապահովման հսկայական համակարգից։
ԵՊԲՀ-ում գիտնականների և ուսանողների համար անցկացվեց գիտակրթական սեմինար՝ «Գենոմի խմբագրման, բջիջների վերլուծության և բիոիմիջինգի ժամանակակից մեթոդները» թեմայով:
ԵՊԲՀ 100-ամյակին ընդառաջ այսօր մեկնարկեց «Drug Development: from Design to Customer» DDDC 2019 խորագրով դեղագիտական միջազգային գիտաժողովը, որի ընթացքում ոլորտի միջազգային ճանաչում ունեցող գիտնականներն ու փորձագետները հանդես եկան զեկույցներով: Եռօրյա գիտաժողովին կանդրադառնան դեղերի դիզայնին, կներկայացվեն զարգացման բազմադիսցիպլինար ոլորտներում արդի վիճակն ու միտումները, դեղերի մատակարարման համակարգերը և դեղակինետիկան, դրանց կլինիկական կիրառումը և դեղերի ոլորտի կարգավորումը:
Օգոստոսի 1-ից ազդեցության գործոն ունեցող պարբերականներում գիտական հոդվածների համար խրախուսում կստանան նաև ԵՊԲՀ ուսանողները, օրդինատորները և ասպիրանտները:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագիրը հաղթող է ճանաչվել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում, որին կհատկացվի ավելի քան 600 հազար ԱՄՆ դոլար:
Երիտասարդ հետազոտողների միությունը ԵՊԲՀ-ում գործող ամենաակտիվ, երիտասարդական կառույցներից է։ Սկսնակ և երիտասարդ գիտաշխատողների, դասախոսների, հայցորդների, կլինիկական օրդինատորների և ուսանողների գիտաhետազոտական գործունեությանը խթանելուն, ստեղծագործական ներուժի լիարժեք իրականացման օժանդակելուն ուղղված այս միավորման կատարած աշխատանքների ու ծրագրերի մասին զրուցել ենք Երիտասարդ հետազոտողների միության նախագահ Մարիամ Մովսիսյանի հետ։
ԵՊԲՀ-ում տեղի ունեցավ հագեցած օրակարգով գիտական խորհրդի այս ուսումական տարվա վերջին նիստը:Նիստը սկսելուց առաջ ծննդյան 95-ամյակի կապակցությամբ գիտխորհրդի անդամները շնորհավորեցին ԵՊԲՀ լատիներենի ամբիոնի նախկին վարիչ, դոցենտ Հակոբ Առաքելյանին, որից հետո վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ բ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանին շնորհվեց համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում: