Գիտական

Երիտասարդ բժիշկ- հետազոտողի կարծիքով՝ գիտությունը պետք է ձեռք ձեռքի քայլի պրակտիկ բժշկության հետ

Յուրաքանչյուր կրթական հաստատության առաջընթացի երաշխավորներից են երիտասարդ հետազոտողները: Մարդիկ, որոնք իրենց ստացած գիտելիքները, փորձը, ամենօրյա աշխատանքը  ծառայեցնում են գիտությանը:

22/04/2021

Գիտությունը ամենօրյա ծանր աշխատանք է, հաճախ կրկնվող, երբեմն անսպասելի վերջնարդյունքով և արածը կրկնելու անհրաժեշտությամբ

ԵՊԲՀ-ն բոլոր ժամանակներում կայացել ու զարգացել է առաջին հերթին մարդկային ներուժի շնորհիվ: Գործի գիտակներ, որոնք չնայած երիտասարդ տարիքին առաջատար են իրենց ընտրած ոլորտում՝ նոր ծրագրերով ու նախաձեռնություններով զինված:

05/04/2021

ԵՊԲՀ-ում մեկնարկեց «Ուղեղի ճանաչման շաբաթը»

Այս տարի ևս նեյրոգիտության ասպարեզում համաշխարհային ճանաչում վայելող և ամենաազդեցիկ կազմակերպություններից մեկի` Եվրոպայի նեյրոգիտական ընկերությունների հիմնադրամի (Federation of European Neuroscience Societies – FENS) կողմից հայտարարված և Dana հիմնադրամի աջակցությամբ անցկացվող «Ուղեղի ճանաչման շաբաթը» 

15/03/2021

Կրթության ոլորտի պատասխանատուներն այցելեցին ԵՊԲՀ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչները  ՀՀ մի շարք բուհերում երկշաբաթյա այցեր են իրականացրել՝ Հայաստանի բարձրագույն կրթության «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» դրամաշնորհային ընթացիկ ծրագրերի մշտադիտարկման նպատակով: 

03/02/2021

Ի հիշատակ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի՝ ռեկտորատի նիստն անցկացվեց նրա անունը կրող լսարանում

Անվանի բժիշկ-գիտնական Էմիլ Գաբրիելյանի 90-ամյա հոբելյանի կապակցությամբ ԵՊԲՀ ռեկտորատի նիստն անցկացվեց նրա անունը կրող 4-րդ լսարանում: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ հանդիսավոր պայմաններում նիստի անցկացումը նպատակ ունի հարգել բժշկապետի պայծառ հիշատակը:

01/02/2021

Մենք պարտավոր ենք 100-ամյա բժշկական բուհին վերադարձնել իրեն հարիր գիտական պատվանդանը. Տեսանյութ

Ինչպես արդեն գիտեք, ԵՊԲՀ-ում մեկնարկել են «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի» (ՈՒՀՀԳԿ) շինարարական աշխատանքները։ Ծրագրի մասին մանրամասնելով՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշել է, որ  «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնը» վերծանելու է ուղեղի հիմնարար խնդիրները:

26/01/2021

Գիտությունն աշխարհաճանաչման և ինքնաճանաչման ճշգրիտ ուղի է երիտասարդ հետազոտողի համար

ԵՊԲՀ ասպիրանտ, արդեն նաև կրտսեր գիտաշխատող Գոհար Կարապետյանի կյանքը կտրուկ փոխվեց 2020 թվականի սեպտեմբերից՝ Ադրբեջանի հրահրած 44-օրյա պատերազմի հետևանքով:

25/01/2021

Մեկնարկել են «Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոն»-ի շինարարական աշխատանքները

ԵՊԲՀ-ում մեկնարկել են Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի շինարարական աշխատանքները։ Կենտրոնը կառուցվում է Համաշխարհային Բանկի և ԵՊԲՀ աջակցությամբ՝ «Կրթության բարելավում» ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլով ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ իրականացվող համանուն ծրագրի շրջանակներում:

25/01/2021

Հայ գիտնականների հերթական խոշոր նվաճումը Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոնի ստեղծման ճանապարհին

Երևանի պետական բժշկական համալսարանը ստացել է խոշոր դրամաշնորհ Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) կողմից։ Դրամաշնորհը ծառայելու է Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի կառուցման համար, որը COBRAIN ծրագրի հետ համատեղ հիմք է հանդիսանալու ուղեղի հետազոտություններով զբաղվող գերազանցության կենտրոնի համար։ 

30/07/2020