Գիտական

ԵՊԲՀ-ում «Ուղեղի ճանաչման» օրեր են

ԵՊԲՀ վարչական մասնաշենքում «Ուղեղի ճանաչման շաբաթ»-ին նվիրված միջոցառումների շրջանակում, այսօր կազմակերպվել է աուտիկ երեխաների լուսանկարների ու գեղանկարների ցուցահանդես: Փետրվարի 13-ին՝ «Ուղեղի ճանաչման շաբաթը» (Brain Awarness Week) միջոցառման 3-րդ օրը, դասախոսությամբ հանդես եկավ Գիտության գծով պրոռեկտոր, կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը՝ «Աուտիզմը նեյրոգիտության մեջ. հետազոտություններ և մոդելներ» թեմայով, որի նպատակն է հասարակությանը ծանոթացնել մեր ուղեղի բազում գաղտնիքներին՝ ներկայացնելով նեյրոգիտության մեջ վերջին ձեռքբերումները։

13/03/2019

Նեյրոգիտության լաբորատորիայի հերթական հաջողությունը միջազգային հարթակում

Այսօր Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում(ISTC) տեղի ունեցավ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և PMI Science համատեղ հայտարարված ասպիրանտների աջակցության ծրագրի արդյունքների ամփոփումը:

12/03/2019

Ամփոփվեցին «Գիտության շաբաթ 2018» միջոցառման աշխատանքները

Ավանդույթի համաձայն նոյեմբերի վերջին գիտության շնչով լցված շաբաթն այս տարի ունեցավ շուրջ 600 մասնակից: Շաբաթի մեկնարկը հայտարարած Ուսանողական գիտական օրվա ընթացքում բանավոր զեկուցմամբ հանդես եկան 8, իսկ պաստառային զեկուցմամբ՝ 20 ուսանող:  Զեկուցողների կողմից ներկայացված թեզիսները կտպագրվեն ԵՊԲՀ «Նոր հայկական բժշկական հանդես» գիտական պարբերականում:

08/12/2018

«Արմատներից դեպի աստղեր» զեկույցով հանդես եկավ ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը

«Արմատներից դեպի աստղեր» տեսլականային զեկույցով (Visionary Talk) հանդես եկավ ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, Նեյրոգիտության լաբորատորիայի ղեկավար, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը։ Զեկույցը սկսվեց նեյրոգիտության հիմքերում կանգնած աշխարհառչակ գիտնականներին նվիրված ակնարկով՝ Կախալից մինչև Ռաֆաել Ջուստ, որոնցից յուրաքանչյուրը նեյրոաշխարհի որևէ բեկումնային հայտնագործության հեղինակ է։

30/11/2018

ԵՊԲՀ-ում մեկնարկեց «Տեսությունից գործնական նեյրոգիտության մեջ» 3-րդ գիտական դպրոցը

«Տեսությունից գործնական նեյրոգիտության մեջ» (“From theory to practice in Neuroscience”) 3-րդ գիտական դպրոցի տեսական դասընթացները մեկնարկեցին նոյեմբերի 28-ին՝ «Գիտության շաբաթ 2018»-ի շրջանակում:

29/11/2018

Գիտական խորհրդին նեկայացվեց հետբուհական և շարունակական կրթության 2017-2018 ուս. տարվա հաշվետվությունը

Գիտական խորհրդի այսօրվա նիստին ներկայացված օրակարգի առաջին հարցը «Հետբուհական և շարունակական կրթության 2017-2018 ուսումնական տարվա հաշվետվության» զեկուցումն էր:

28/11/2018

Անցկացվեց երիտասարդ գիտնականների դպրոց՝ «Համագործակցությունը որպես գիտական հաջողության բանալի» թեմայով

ԵՊԲՀ-ում գիտությամբ հետաքրքրվող ուսանողների համար «Գիտության շաբաթ 2018» միջոցառման երկրորդ օրն անցկացվեց երիտասարդ գիտնականների դպրոց՝ «Համագործակցությունը որպես գիտական հաջողության բանալի» խորագրով: Երիտասարդ հետազոտողների միության նախագահ, Կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Մարիամ Մովսիսյանի խոսքով՝ այսօրվա միջոցառումը միտված է ուսանողներին ծանոթացնել այնպիսի հմտությունների հետ, որոնք կնպաստեն մասնագիտական ու գիտական շփման հարթակներ ձեռք բերելու հարցում:

27/11/2018

Մեկնարկել է «Գիտության շաբաթ 2018»-ը. ԵՊԲՀ-ում ուսանողական գիտական օր է

«Գիտության շաբաթ 2018»-ի շրջանակում երիտասարդ գիտանականները կամփոփեն բժշկագիտության մեջ կատարված հետազոտությունները:

26/11/2018

Կայացավ Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի գիտական ակումբի առաջին հանդիպումը

iMOON-ի ակումբի առաջին հանդիպման ընթացքում ակումբի մենթոր, ԵՊԲՀ ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Մարիամ Մովսիսյանը ներկայացրեց գիտականակումբի նպատակն ու պլանավորվող նախագծերը: Ակումբը փորձելու է միավորել իմունոլոգիայի չբացահայտված աշխարհով հետաքրքրվածներին և իրականացնել ինչպես հետազոտական, այնպես էլ առողջապահական մի քանի ծրագրեր:

22/11/2018