Հուլիսի 17-ին տեղի ունեցավ աշխատանքային քննարկում՝ նվիրված «Կրթության բարելավում» ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլով իրականացվող «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կենտրոնի կառուցման ընթացիկ աշխատանքներին:
17/07/2020Ուրախ ենք տեղեկացնել Euraxess – Research careers in Europe գիտնականների փոխանակման եվրոպական ծրագրի հայաստանյան պորտալի մեկնարկման մասին։
Գիտակրթական ոլորտը 2019 թվականին նշանավորվեց 2-րդ կուրսեցիների համար նախատեսված «Հետազոտության հիմունքներ» նոր առարկայի ներդրմամբ։
Շարունակելով պատմել ընթերցողներին ԵՊԲՀ սովորողների մասին այս անգամ ներկայացնում ենք Բեռլինի Շարիտե համալսարանի կլինիկական էնդոկրինոգոլիայի բաժանմունքի ասպիրանտ Աիդա Հարությունյանին։
Զալցբուրգ քաղաքում 2019 թվականի հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ը տեղի ունեցավ Ամերիկա-Ավստրիական հիմնադրամի կողմից կազմակերպած «Բժշկական ինֆորմատիկա» թեմայով սեմինարը, որտեղ մասնակցում էր նաև ԵՊԲՀ «Ինֆեկցիոն հիվանդություններ» ամբիոնի ասիստենտ, վարակաբան, հանրային առոջապահության մասնագետ, բ.գ.թ. Աննա Աշոտի Մխոյանը:
Այս խորհրդանշական օրով Ձեզ հետ ուզում ենք կիսվել մեր գիտնականների աշնանային ձեռքբերումներով։ Երևանի պետական բժշկական համալսարանի Նեյրոգիտության լաբորատորիայի գիտական թիմն այս անգամ դարձավ Գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված երկու մրցույթի հաղթող, ինչի արդյունքում լաբորատորիան կհարստանա նոր մասս-սպեկտրոմետրի հետ համակցված հեղուկ քրոմատոգրաֆով և կենդանիների գազով անզգայացնելու համակարգով,
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր գիտական խորհրդի նիստին ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը ներկայացրեց վերջին երեք տարիների ուսումնական գործընթացի համեմատական վերլուծությունը, որը հնարավորություն է տալիս նշել այն գործիքները, որոնք կարող են նպաստել թույլ կողմերի բացահայտմանը, վտանգների հաղթահարմանն ու որակի բարելավմանը:
ԵՊԲՀ-ում Երիտասարդ հետազոտողների միության կողմից կազմակերպվել էր հերթական միջոցառումը ՝ այս անգամ ուսանողներին և առողջապահության ոլորտի մասնագետներին ծանոթացնելու կամ խորացնելու քննադատական մտածողության և գիտական քննարկումների հմտությունները:
«Գիտական համայնք Հայաստան» նախաձեռնության և ԵՊԲՀ Երիտասարդ հետազոտողների միության ջանքերով գիտության գծով պրոռեկտոր, Նեյրոգիտության լաբորատորիայի ղեկավար, «Հորիզոն-2020» Թվինինգ դրամաշնորհի հայաստանյան հաղթող CoBrain ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը Հայաստանի տարբեր գիտահետազոտական ինստիտուտների երիտասարդ գիտնականների հետ կիսվեց ԵՊԲՀ CoBrain ծրագրի թիմի հաջողության պատմությունով, պատմեց թիմի անցած ճանապարհի և այն դժվարությունների մասին, որոնք թիմը հաղթահարել է եվրոպական ամենավարկանիշային դրամաշնորհներից մեկը շահելու ճանապարհին։