Grow edutainment-ի համահիմնադիր, տնօրեն Անուշ Մանուչարյանը դպրոցի մասնակիցների հետ վարեց արդյունավետ հաղորդակցման հմտությունների պրակտիկ քննարկում։
27/03/2023Բժշկական համալսարանում մեկնարկեց ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված «Գիտելիքի փոխանցում» (“Knowledge transfer”) գարնանային դպրոցը:
Ուղեղի ճանաչման շաբաթն ամփոփվեց մարտի 17-ին։ Մեկ ամբողջ շաբաթ Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված միջոցառումը միավորեց ուսանողների, դասախոսների, հյուրերի:
«Արգանդի բարորակ նորագոյացությունների բուժման մարտավարություն» թեմայով կրեդիտավորված գիտաժողովը մարտի 18-ին բժշկական բուհում համախմբեց Երևանի և հանրապետության մարզերի 300 մանկաբարձ-գինեկոլոգի։
Brain Awareness Week-ի երկրորդ օրվա ընթացքում ՈՒԳԸ թիմը այցելություններ ունեցավ Երևանի և մարզերի տարբեր միջնակարգ և ավագ դպրոցներ, կարդաց ուղեղը և նրա ֆունկցիաները նկարագրող տարբեր զեկույցներ և, իհարկե, հետաքրքիր և ուղեղը մարզող խաղեր անցկացրեց աշակերտների հետ, ովքեր դրսևորեցին իրենց գիտելիքներն ու ունակությունները` վստահեցնելով, որ գալիք տարիներին գիտությունը (և ոչ միայն) վստահելի ձեռքերում է։
Բժշկական մեկդարյա բուհում բժշկագիտության նվիրյալներին` նահապետներին մեծարելու ավանդույթը կարևոր արժեք ու խորհուրդ ունի:
ԵՊԲՀ բժշկական գենետիկայի ամբիոնը և Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնը մարտի 11-ին կազմակերպել էին «Բժշկական գենետիկայի պրակտիկ ասպեկտները» թեմայով արդեն 3-րդ գործնական գիտաժողովը։